Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը հարթավայրերում ցերեկը կլինի +15, +20 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը կպահպանվի ցածր ջերմաստիճան։
«Թբիլիսիում առանց տեղումների եղանակ է լինելու. Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +16, +18, գիշերը՝ +3, +5 աստիճան տաքություն։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +16 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։