«Ուղակի թյուրիմածություն էր»,- Լաշա Գեգեճկորիի այլ մոտեցումը
05.02.2019
Շների ապաստանի տնօրենը, այսօր Փետրվարի 4 ին, հանդիպում անցկացրեց Սամցխե- Ջավախքի մարզպետի և քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ:
Հանդիպումը Լաշա Գոճկորիի, Բեսիկ Ամիրանաշվիլիի և Զազա Մելիքիձեի միջև պլանավորվեց, երբ առանց ծրագրի հեղինակի համաձայնության նրանում փոփոխություն գրանցեցին: Այսօրվա փակ հանդիպումը, շարունակվեց 4 ժամ: Նիստից հետո, մասնակիցները լրագրողների մոտ նշեցին, որ խնդիրը անհասկանալիության պատճառով էր:
«Ապաստանի հայեցակարգը, որը ժամանակին ներկայացվել էր, չի փոխվում»,- հայտարարեց կենդանիների ապաստանի ծրագրի համահեղինակը տարածաշրջանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ:
« Անհասկանալի իրավիճակ էր, Ախալցիխեի քաղաքապետն ասում էր, որ անտուն շների համար 250-300 վանդակ էր հարկավոր, մեր ծրագրի հայեցակարգում ընդանուր վանդակների թիվը հանդիսանում էր 40-ը, 50 հիվանդանոցային և 50 կարանտինային: Ցանկացած վանդակ 6քառակուսի մ է: Միջազգային չափանիշներում նախատեսված է 3 մ- սա այն տեխնիկական անճշտությունն էր, որի մասին մենք խոսեցինք: Ինձ համար անհասկանալի էր թիվը, հիմա ամեն ինչ պարզվեց»,- ասում է Լաշա Գոճկորին:
Քաղաքապետարանի զարգացման հիմնադրմի կողմից հայտարարած մրցույթում,ծրագրի հեղինակներից մեկը հատնաբերեց, որ ապաստանը արդեն գործող շինությունում կտեղավորվեր իսկ վանդակների թիվը հասնում էր մինչ 300-ի, չնայած հանդիպումից հետո պարզվեց, որ սա միայն համահեղինակի կողմից չընդունված փաստ էր: Զազա Մելիքիձեի և ծրագրի համահեղինակի միջև հեռախոսազանգի միջոցով համաձայնվել էին, որ ծրագրի փոփոխություններում հեղինակը նույնպես պետք է մասնակցել:
«Հայեցակարգի հեղինակների հեղինակային իրավունքները չէին խախտվել:, ինչպես նաև հայեցակարգի իմաստը: Կարծում ենք ապաստանը տարածաշրջանին առավելագույն արդյունքներով կսպասարկի»,- ասում է սոցիալական ծրագրերի և զարգացման կենտրոնի ծրագրերի մենեջեր՝ Լաշա Գոճկորին:
Հանդիպում անցկացվեց հայեցակարգի հեղինակի հետ, մանրունքների պարզաբանման համար: «Պայմանավորվեցինք, որ երբ ծրագրավորումը սկսվի, օրենսդրության սահմաններում, հաղթող ճանաչված ընկերությանը կվերահսկի հայեցակարգի հեղինակը: Հայեցակարգի միտքը ամբողջովին պաշտպանված կլինի, ենթակառուցվածքների ճիշտ օգտագործման համար»,- ասում է Սամցխե-Ջավախքի մարզպետի առաջին տեղակալ Շալվա Բերձենիշվիլին:
Ախալցիխեի քաղաքապետը ծրագրում փոփոխությունների մասին սկզբում 9-րդ ալիքի հետ խոսեց, և նշեց, որ նոր ծրագրի համաձայն շների համար նախատեսված վանդակների թիվը կմեծանա, նոր շենք տրամադրելու փոխարեն նրանց կտեղավորեն հին շենքերից մեկում, և այսպիսով ծախսերը կնվազեն: Երբ TV9NEWS.GE-ում այս մեկնաբանությունը հրապարակվեց, ծրագրի հեղինակը Ախալցիխեի քաղաքապետին արձագանքեց:
«Մենք պատասխանատու կլինենք ապաստանի շահագործման համար: Չափանիշները խիստ խախտված են և քննադատության առիթ է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կենդանապաշտպանական կազմակերպությունների համար: Սրան կհետևեն լուրջ խնդիրներ: Հնարավոր է ապաստանը դառնա հիվանդությունների տարածող:Սա ամբողջովին խախտում է ապաստանի սկզբունքները և նրա աշխատանքի հայեցակարգը»,- ասում է կենդանիների ապաստանների ծրագրի համահեղինակ Լաշա Գեգճկոռին:
2018 թվականի մայիսին, շրջանային վարչակազմի կազմակերպությամբ, «Սոցիալական ծրագրեր եւ զարգացման կենտրոնը» կազմակերպեց ապաստանի ծրագրի ներկայացումը: Այն ներկայացրեց Լաշա Գոճկորին:
Ախալցիխեում հանդիպմանը մասնակցում էին՝ քաղաքապետարանների ներկայացուցիչները, սակրեբուլոի ղեկավարները, ինչպես նաև սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ծառայության ներկայացուցիչները: