Error
Հասարակություն
Ջավախքի գյուղերի սխալ անվանումները ցուցապաստառներին
Ախալքալաքի գյուղերի 3 գյուղերի մուտքի մոտ նոր պաստառներ են հայտնվել, որոնք
Տոպոնիմիկա ուսումնասիրող գիտնականները անվանում են սխալ տեղադրված: Այս մասին տեղեկությունն ու նկարները առաջին անգամ տարածել է քաղաքացի Կուկուրի Մետրեվելին:

«Առաջին անվանումը պետք է գրվի վրացերեն լեզվով, հետո համաշխարհային լեզվով: Այս ծամածուռ գրվածներով տգեղացնում են վրաց լեզուն: Ցուցապաստառի երկու կողմն էլ տառասխալով է գրված: Բաժանմունք էլ զանգեցի, ասեցին որ այս ցուցապաստառները տեղադրվել են մրցույթի հաղթող ընկերության կողմից: Սխալ ունեն, և խոստացան որ կուղղեն»,- 9-րդ ալիքի մոտ հայտարարում է Կուկուրի Մետրեվելին:

Կուկուրի Մետրեվելին 3 գյուղերի՝ Դադեշի, Զակվիի և Մաճատիայի ցուցապաստառների նկարներն է տարածել: Գյուղ Զակվիի ցուցապաստառը տեղադրել է «Ջավախք-Ավտոճանապարհ» ընկերությունը: Ընկերության տնօրենի խոսքով, գյուղի անունը գրված է հայ թարգմանիչների կողմից, իսկ ինչ վերաբերվում է վրացերեն և անգլերեն գրվածներին, ասում են.

«Առաջին անգամ ամռանը ուղղեցինք, անվանումը ջնջված տեսանք, Զակվի անունով էինք տեղադրել: Ով դիմում է սադրանքների, պետք է տեսնի, գողանում են և ստիպված ենք նորից տեղադրել»,- ասում է Նոդար Ինասարիձեն:

Ով է գողանում և ինչու են ստիպված նոր ցուցապաստառներ պատրաստում- այս հարցերին «Ջավախք-ավտոճանապարհ»-ում պատասխան չունեն: Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Հունանյանը այս մասին տեղեկություն չունի, քանի որ հարցը նրա պարտականությունների մեջ չի մտնում: Ինչ վերաբերվում է Սամցխե-Ջավախեթի մարզպետին՝ նա Ջավախքում տեղադրված պաստառների մասին նույնպես սոցիալական կայքերից է տեղեկացել:

«Ուշադրություն հաստատ կդարձնենք, Ճանապարհային ստորաբաժանումների լիազորություններում է մտնում ճանապարհային նշաններ ավելացնել ճանապարհների վրա: Այդ իսկ պաճառով այս հարցով պատրաստվում եմ դիմել նրանց »,- ասում է Բեսիկ Ամիրանաշվիլին:

Իսկ Կուկուրի Մետրեվելին մտածում է, որ այս հարցին ուշադրություն չեն դարձնում: Նա նշում է նաև անցած տարի տեղի ունեցածը:

«Գոռացի, բայց ապարդյուն: Բոլորը անտեսեցին, «տեղականն էլ, կենտրոնակկան էլ», Ախալքալաքի- Կարծախի կենտրոնական ճանապարհին չէր տեղադրված գյուղ Դադեշի ցուցապաստառը, այդ ժամանակ էլ ինչ-որ մի գիտունիկ «Դադեշիի» փոխարեն գրել էր «Դադեշ»: Քիչ առաջ «Զակվիի» - «Զակ» դառնալու մասին լսեցինք, տեղական ոստիկանությունն էլ, իշխանությունն էլ գործից տեղյակ են, բայց ոչինչ չի փոխվում»,- գրում է նա:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի պրոֆեսոր Մերաբ Բեռիձեն զննում է տարածաշրջանի գյուղերի անվանումների ծագման պատմությունները: Նա երկու գյուղերի՝ Զակվիի և Դադեշի վրա է կենտրոնացնում իր ուշադրությունը: Ասում է, որ գյուղերի ճիշտ անվանումներն են՝ Զակվի, Մաճատիա, Դադեշի, որոնք տառասխալներով և սխալ են տեղադրված ցուցապաստառներին:

Ախալցիխեի բնակչության մի մասը կարծում է, որ անթույլատրելի է գյուղի անվանումը գրել սխալ, «սրանով գյուղի պատմությունը կորում է», իսկ մյուս մասը մտածում է, որ Ջավախքում բնակչության մեծ մասը ազգությամբ հայ են, ուստի գրել հայերեն՝ նրանց համար հասկանալի լեզվով – թույլատրելի է:

Ցուցապաստառների վրա գյուղերի անունների սխալ տեղադրումը Ջավախքից բացի, գնանցվել էր նաև Ախալցիխեում: 2018 թվականի նոյեմբեր ամսին գյում Նաոխրեբում գյուղի անվանումը տեղադրվել էր 4 լեզուներով, որտեղ վրացերենով սխալ էր գրված: TVNEWS.GE- ի կողմից պատրաստված նյութից հետո տեղական իշխանությունը գյուղի կենտրոնական ճանապարհից ցուցապաստառը վերացրեց:

| Print |