Ստորին Էնթելի բնակչությունը խմելու համար մաքուր ջուր են խնդրում
18.04.2019
Ադիգենի քաղաքապետարանի Ստորին Էնթելի գյուղի բնակչությունը բողոքում են խմելու ջրի պատճառով: Գյուղը պահանջում է լուծել առկա խնդիրը:
Իրակլի Տեփնաձեն ստիպված է ամեն օր անցնել 2 կմ, որպեսզի տուն կարողանա բերել մաքուր խմելու ջուր: Գյուղում ասում են, որ չզտվող ջրի հետ հաճախ կեղտ և ցեխ է հոսում: Տեղացիները վախենում են, որ խմելու ջուրը չի ստուգվում լաբորատորիայով, որի պատճառով էլ այժմ գյուղը կանգնած է վտանգի դիմաց:
«Գյուղում անհանգստացնում է ջրի խնդիրը, այնքան կեղտոտ ջուր է գալիս, որ կեղտը երևում է»,- ասում է գյուղի բնակիչ՝ Նոնա Աթոշվիլին:
Հիմնական տարածքը, որը գյուղը մատակարարում է ջրով, գտնվում է Թրիալաի լճերի մոտակայքում: Ադիգենի քաղաքապետարանի ջրամատակարարման ընկերության տնօրեն Մամուկա Դեմետրաձեն հաստատում է, որ խմելու ջրի որակը չի ստուգվում եւ չի զտվում, քանի որ նրանք չունեն որեւէ լաբորատորիա եւ որակավորված անձնակազմ:
Խմելու ջրի հարցը լուծելու համար գյուղը դիմել է մոտ կես դար առաջ: Ասում են, որ այս հարցի լուծման համար խոստում ստացել են գրեթե բոլոր իշխանություններից, սակայն անիմասնտ: Գյուղի բնակչությունը մի քանի անգամ սեփական ուժերով փորձել է լուծել այս խնդիրը: Նոդար Օբոլաձեն 2006-2012 թվականների ընթացքում մշակել է ոռոգման ջրի ծրագիրը եւ ուղարկել է այն Թբիլիսի: Ասում է, որ. «Գաղափարը նրանց դուր եկավ, սակայն ծրագրի իրականացման համար հարկավրո գումարը՝ 300 000 լարին տրամադրել չկարողացան»:
Քվեմո Էնթելի հանրային դպրոցի ուսուցիչ Նանա Աթոշվիլին նույնպես փորձում է լուծել խմելու ջրի խնդիրը: Քաղաքացիական կրթության ուսուցիչը ուսանողների հետ աշխատում է նոր նախագծի վրա:
«Մեր նպատակն է, գյուղը մատակարարել մաքուր զտվող ջրով: Դրա համար սկսել ենք աշխատել նոր ծրագրի վրա և պլանավորում ենք համագործակցել խորհրդարանի հետ»,- ասում է դպրոցի ուսուցչուհին:
Նանա Աթոշվիլին ասում է, որ գյուղի երիտասարդության մոտ կերակրափողային հիվանդություններ են նկատվում: Հետեւաբար, գյուղում երիտասարդների հետ պատրաստվում է տեղեկատվական հանրահավաք անցկացնել,որտեղ բնակչությանը կհասնցեն համապատասխան տեղեկություն այն մասին, թե ինչպիսի հետևանք կարող է ունենալ նման ջրի օգտագործումը: