Մեկ շաբաթ է , Իրակլի Նադիրաձեն Ախալցիխեի կենտրոնական շուկայում կարտոֆիլը կրկնակի գներով է վաճառում:
Ասում է, որ գյուղացիներից նա նույնպես էժան չի գնում, այդ իսկ պատճառով բանջարեղենն այժմ արժե 1,20 թեթրի: Առևտրականները կասկածում են, որ թանկացման պատճառը պաշարի նվազումը եւ Թուրքիայից ներմուծման կրճատումն է: «Հաճախորդների թիվը շատ է նվազել: Նախկինում օրվա ընթացքում 2 պարկ էի վաճառում, հիմա կարող եմ միայն 10-15 կգ վաճառել: Ասում են թանկ է, բայց շաքարն ու յուղն էլ է թանկացել, այնպես չէ՞»,- ասում է Թենգիզ Վարդիձեն, ով Իակոբի նման ապրանքը գյուղից է բերում:
Սխվիլիսիի բնակիչ Մովսես Մովսիսյանը մնացած կարտոֆիլի պաշարը մեկ ամիս առաջ վաճառել է 75 թեթրիով: Շտապել է, որովհետև բանջարեղենը պահելու հնարավորություններ չուներ: Կարտոֆիլը փտում է և այլևս հնարավոր չի լինում վաճառել այն: Գյուղացիների մեծամասնությունը կանգնած են այս խնդրի առաջ: Բանջարեղենը պահելու համար անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ:
«Այսօր կարտոֆիլի ներմուծումը նվազել է, որքանով տեղեկացված եմ, անգամ Ադրբեջանից չենք ստանում: Դրա համար էլ պակասություն կա, հիմա կարտոֆիլը 1լարի և 50 թեթրի արժե»,- ասում է Մովսես Մովսիսյանը:
Ֆերմերի կարծիքը կիսում է նաև Ախալցիխեի գյուղատնտեսական գործակալության տնօրենը: Գուրամ Ջինճվելաձեն ասում է, որ գների թանկացումը բնական է այն պայմաններում, երբ տեղում պաշարը նվազում է, իսկ նորը դեռ չի ներմուծում:
«Ներմուծողները չկարողացան կարգավորել շուկան, տեղում էլ չկա: Հետևաբար պահանջը շատանում է և սա բնական է, անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել»,- ասում է նա:
Ըստ Գելա Ջինճվելաձեի՝ կարտոֆիլի թանկացման պատճառ է հանդիսանում նաև հարևան պետություններում՝ Հայաստանում և Թուրքիայում ստացած վատ եկամուտը: Նա ասում է , որ Պակիստանից Վրաստան բանջարեղենն արդեն ընդունվել է, իսկ ներմուծողների ակտիվացումը կկարգավորի գինը:
Թուրքիայից, Եգիպտոսից եւ Իրանից ուշացումով ներմուծումը կարտոֆիլի թանկացման պատճառ է համարում նաև «Ֆռոկո» ընկերության տնօրենը: Նա նշում է , որ անցած տարի սույն ժամանակահատվածում կարտոֆիլն արժեր 50 թեթրի: «Ֆռեկո» -ի մենեջեր Թամազ Քուրդաձեի կարծիքով, Ադրբեջանում եւ Հայաստանում վրացական բանջարեղենի արտահանումը տեղական շուկայում դեֆիցիտ է առաջացրել:
«Տեղեկություն ունեմ, որ Իրանից ծանրաբեռնված մեքենան արդեն դուրս է եկել: Կարծում եմ, անտեղի շուկայից կկարգավորվի գները: Երևի 80 թեթրիից պակաս չի լինի»,- ասում է Թամազ Քուրդաձեն:
Մովսես Մովսիսյանը մեկ հեկտար կարտոֆիլն արդեն ցանել է:Եթե լավ սեզոն լինի, կստանա մոտ 3 տ կարտոֆիլ: Մի մասը սերմի և կենդանիների համար կպահի, իսկ մյուս մասը կվաճառի: Մովսեսը կարտոֆիլը շուկայում չի վաճառում: Նրա հաճախորդները՝ Քութաիսիից և Թբիլիսիից կապնվում, գալիս և տանում են տեղից: Անցած տարի 1 կգ կարտոֆիլն արժեր 40 թեթրի, այս տարի որքան կլինի, դեռ չգիտի:
«Արդեն սովորել ենք, եթե այս տարի կուրուստը շատ լինի, հաջորդ տարի ինձ կհաջողվի, և այսպես շարունակ»,- ասում է ֆերմերը:
Եթե բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, Սխվիլիսիում կարտոֆիլը կցանեն մինչև ապրիլի 20-ը: Բերքը կստանան սեպտեմբեր ամսին: Իսկ մինչ այդ, պահանջվող բանջարեղենի արժեքը Պակիստանից, Իրանից և Եգիպտոսից ներմուծվող կարտոֆիլը կկարգավորի, այդ թվում նաև Սամցխե-Ջավախքի շուկայում: