Հասարակություն
Ազգային շարժման առաջին ալիքը Ախալցիխեում – 30 տարի առաջվա տեսանյութեր Ախալցիխեից
«Ախալցիխեն շատ ուշ է վճարում պարտքը ապրիլի 9-ի զոհերը դիմաց» այս խոսքերով հանրահավաքի մասնակիցներից մեկը դիմում է , Ախալցիխեի բերդի տարածքում հավաքված բնակչությանը, 30 տարի առաջ: Ապրիլի 9-ի լուսաբացին, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում խաղաղ հանրահավաքի անդամների սպանությունը Ախալցիխեում տեղացիները բողոքարկեցին:

«Պահանջում ենք սաստիկ պատժել մեղադրյալներին»:

«Կեցցե՛ ազատ Վրաստանը»:


«Ազգը ճշմարտություն է պահանջում»,- ցուցարարները նման բովանդակության պաստառներով էին քայլում:

Մասնակիցները մի քանի հիմնական պահանջներ ունեին- Պատժվի ապրիլի 9-ի ողբերգությանը մասնակցող Ռուսաստանի Դաշնության գլխավոր գեներալ ՝ Ռոդիոնովը, նշանակվի երկրում նոր ընտրություններ, Վրաստանում ապրող ցանկացած քաղաքացի ստանա Վրաստանի քաղաքացիություն և համարվի լիարժեք Վրաստանի քաղաքացի, Ախալցիխեի Սահմանապահ կոչվող փողոցը վերակոչվի «Ապրիլի 9» անվանումով:

Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգությունը Ախալցխայում լայնամասշտաբ բողոքներով բողոքարկվել է երկու անգամ: Սկզբում՝ հարձակման հաչորդ շաբաթը, իսկ երկրորդ բողոքը՝ 40 օր հետո:

Սամցխե-Ջավախքը խորհրդային Վրաստանի ժամանակաշրջանում, պետության մնացած մասերից բաջանված էր ուղեփակոցով: 1988 թվականից, երբ ամբողջ Վրաստանն անցավ Ազգային շարջման ձեռքը, տեղացիների խոսքով, տարածաշրջանը ակտիվ քաղաքական կյանքով չէր առանձնանում: Երբ Թբիլիսիում հազարավոր մարդիք, անկախության համար հանրահավաք էր անցկացնում, Ախալցիխեում միտինգ չէր անցկացվում: Հենց այս պատճառով Ախալցիխեի բանախոսները նշում են, որ դա ուշացած վարձի հատուցում էր:

30 տարի առաջ,Ախալցիխեի բերդի տարածքում Ախալցխացիներին խոսքով դիմեցին դպրոցի աշակերտները, հոգևոր անձինք, Շոթա Ռուսթավելիի հասարակության անդամները և ուսանողները: Բանախոսների թվում կային նաև ախալցխացիներին ծանոթ մարդիք – Զուրա Ճելիձեն, Ռոին Թաքթաքիձեն, Նինո Դոնաձեն, Զուրաբ Մերաբիշվիլին, Սերգո Մանջավիձեն, Իվանե Կալաիջիշվիլին, Նունու Պարունաշվիլին, Գիորգի Գոգոլաձեն, Վաժա Չերքեզիշվիլին:

1989 թվականին, Ախալցիխեի բերդի տարածքում կատարվող իրադարձությունների պատկերող տեսահոլովակները պահվում են այն ժամանակվա ոստիկանության ղեկավար՝ Վլադիմեր Զեդգինիձեի անձնական արխիվում:


| Print |