Ախալքալաքի բնակիչները պահանջում են հեշտացնել երկքաղաքացիություն ստանալու գործընթացը
25.04.2019
Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակիչներն ասում են, որ օրենքում գրված փոփոխություններից հետո, երկքաղաքացիություն ստանալն էլ ավելի բարդացել է:
Ով ցանկանում է վերականգնել երկքաղաքացիությունը, նա պարտադիր պետք է իմանա վրաց լեզու, պատմություն և մարդկանց իրավունքները: Մանրամասները դիտեք մեր աշխատակազմի կողմից Ախալքալաքում պատրաստված սյուժեում:
Անահիտ Սիմոնյանը փորձում է վերականգնել երկքաղաքացիությունը: 2013 թվականից, օրենսդրությունում նշված փոփոխությունների պատճառով, երբ գնացել է Հայաստան սովորելու և այնտեղ սկսել է աշխատել, ինքնաբերաբար կորցրել է Վրաստանի քաղաքացու կոչումը: Տարիներ անց ստիպված է եղել վերադառնալ Վրաստան, սակայն ասում է, որ նրա առաջին փորձը՝ վերադարձնել քաղաքացիությունը, եղել է ապարդյուն:
«Շատ խնդիրներ ստեղծվեց ինձ համար, երեխաների դպրոց գնալու առնչումով, բժշկական ծառայության, աշխատավայր գտնվելու և այլն: Հայտարարություն գրեցի, բայց մերժում ստացա: Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար մեկ մարդու հայտարարությունն արժե 250 լարի: Պատկերացրեք, ով մեծ ընտանիք ունի, որքան գումար պետք է ծախսի, և դեռ հնարավոր է, որ մերժում ստանա»:
Անահիտի նման, քաղաքացիություն ստանալու համար երեք անգամ հայտարարություն գրեց նաև Անի Մինասյանը: Ասում է, որ երկու անգամ անտեղի մերժում ստանալուց հետո, երրորդ անգամ նրա բախտը բերեց և դրական պատասխան ստացավ: Կարծում է, որ այս որոշումը ընդունեցին նրա աշխատավայրի պատճառով: Անին աշխատում է Ախալքալաքի լրատվամիջոցում:
«Բոլոր իշխանություններն ու քաղաքականները փորձում են այս հարցի հիման վրա ձայներ հավաքել, դրա համար նախընտրական փուլում բոլորը խոստանում են: Այպես էր նախագահական ընտրություններից առաջ: Ախալքալաքի և Նինոծմինդայի մաժորիտար պատգամավոր՝ Հենզել Մկոյանը բնակչությանն ասում էր, որ 1 600 քաղաքացու փաստաթղթերն արդեն փոխանցել էր Սալոմե Զուրաբիշվիլուն և նրա հաղթանակի դեպքում այս բնակիչները կստանային երկքաղաքացիություն: Սակայն, պարզվեց, որ մինչ այն մի քանի պայման է գործում, որը վերաբերվում է պետական լեզվի և վրաց պատմության իմացությանն, որը իրականում դժվարացնում է ընթացքը»,- ասում է Անի Մինասյանը:
«Մեծ ցանկություն ունըմ, որ ձեր երեխաների հետ դառնաք Վրաստանի լիարժեք քաղաքացիներ. . . Սրա համար պետք է մեկ քայլափոխ անեք, ինչը նշանակում է, որ եթե ուզում եք այս երկրի քաղաքացիություն, սա նույն լեզվի իմացությունն է, այնքան, որ գոնե կարողանաք փոքրիկ քննություն հանձնել»,- մայրենի լեզվի օրը Ախալքալաքի բնակչությանը հուսադրում է Սալոմե Զուրաբիշվիլին: «Կարևորը այն չէ, թե ինչու քաղաքացիները չեն կարող ստանալ երկքաղաքցիություն, այլ այն, թե ինչու են կորցրել»,- ասում է հասարակական կազմակերպություն «Ախալքալաքի բիզնեսասոցիացիայի» ղեկավարը: Ըսե Մախարե Մացուկատովի, պետությունը չի հետաքրքրված Ջավախքի բնակչության լիարժեք ներգրավվածությամբ: «Չի իրականացվում այնպիսի ծրագիր, որը բնակչությանը հետաքրքրի: Երբ երկու-երեք տարվա ընթացքում ասում ես, որ հայտարարված ծրագրում հետաքրքրված անձ չի ներկայացել, այդ դեպքում առնվազն պետք է ամրացնես գովազդային քարոզարշավդ: Հայտարարում են, որ Վրաստանում գործում է 100 գործարա, որ այս կամ այն տարածաշրջանում հաջողությամբ իրականացվեց որևէ ծրագիր, բայց դրանով Ջավախքում ոչինչ չի փոխվում: »
Ախալքալաքի Սակրեբուլոի անդամ՝ «Վրաստանի հայրենակիցների դաշինքից» օրենքում երկքաղաքացիության մասին ներգրավված նոր փոփոխությունը դրական է գնահատում, սակայն ասում է, որ պայմանները ոմանց համար արդեն իսկ մերժում է նշանակում: Սամվել Պետրոսյանը նշում է, որ երբ խորհրդարանի պատգամավորի կոչում ուներ, վերոնշյալ հարցի շուրջ աշխատում էր նախկին կոլեգա՝ Սալոմը Զուրաբիշվիլու հետ: Ըստ նրա, խնդիր առաջացրեց 2013 թվականին սահմանադրության մեջ գրված փոփոխությունը, որտեղ նշվեց, որ այլ երկրի քաղաքացին ինքնաբերաբար կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը: Նշված նորության մասին Ջավախքի 2 800-ից ավել բնակիչները լսեցին միայն սահմանն անցնելու ժամանակ, որտեղ մաքսավորները գրանցեցին երկքաղաքացիությունը:
«Մեր բնակչության մեծ մասը գարնանը թողնում են ընտանիքները և Հայաստան կամ Ռուսաստան են գնում աշխատելու, որտեղից վերադառնում են ուշ աշնանը: Պետությունից և ընտանիքից հեռու լինել ոչ ոք չի ուզում, բայց այլ ընտրանք չունեն: Սալոմե Զուրաբիշվիլիի նոր նախաձեռնութունը փոքր ինչ վախեցրեց բնակչությանը: Ռուսաստան գնում են հիմնականում 40-50 տարեկան մարդիք, իսկ նրանց համար լեզու սովորելը, դժվար է: Լավ կլինի, որ նման մարդկանց համար համաներում հայտարարվի»,- ասում է Ախալքալաքի Սակրեբուլոի անդամ՝ Սամվել Պետրոսյանը:
«Jnews» գործակալության խմբագիրը խոսում է այն հանգամանքների մասին, որոնց պատճառով Ջավախքի բնակչության մեծ մասը կորցրեց երկքաղաքացիությունը: Ըստ Ռիմա Ղարիբյանի, 2018 թվականի Օգոստոսյան պատերազմից հետո, տեղացիների աշխատելու համար Ռուսաստան գնալ չեն կարողացել, որի պատճառով ստիպված եղան ստանալ Հայաստանի քաղաքացիություն և այսպիսով գնալ Ռուսաստան: «Սա հիմնական պատճառն էր, որի պատճառով Վրաստանի քաղաքացիների մեծ մասը, ստիպված եղան հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից»:
«Երկքաղաքացիություն ստանալու մասին» օրենքը ուժի մեջ է 2017 թվականի Սեպտեմբերից: Բնակչության այն մասը, որը ուզում է վերականգնել քաղաքացիությունը, գտնվում է բարդ իրավիճակում, քանի որ նրանք չգիտեն վրացերեն: Օրենքում գրված փոփոխության համաձայն, ցանկացողը պետք է տիրապետի վրաց լեզվին և իմանա վրաց պատմություն, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում պետք է ապրի Վրաստանում կամ ամուսինը պետք է լինի Վրաստանի քաղաքացի:
«Առաջին պարբերությունում նշվում է, որ դիմումատուն անպայման պետք է իմանա պետական լեզուն: Հենց սա է ամենամեծ խնդիրը, որովհետև հիմնականում, ով ուզում է վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, առնվազն 50-60 տարեկան են և նրանք դժվարանում են սովորել պետական լեզուն: Դրա համար նախագահից խնդրում ենք, հեշտացնել այս հարցը: Մենք այս հարցը քննարկեցինց Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նա խոստացավ, որ օրենքի սահմաններում եթե հնարավոր լինի, բարեփոխում կանցկացվի: Չգիտեմ թե ինչպիսին է վիճակագրությունը և որքան մարդ է մնացել առանց Վրաստանի քաղաքացիության, սակայն, գրեթե բոլոր գյուղերում, որտեղ եղել եմ, բոլորին հուզում է այս հարցը»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ՝ Յուրի Հունանյանը:
Վրաստանի նախկին քաղաքացուն, ով Վրաստանի քաղաքացիությունը կորցրել է դառնալով այլ երկրի քաղաքացի, իրավունք է շնորհվում օրենքի գործումից մեկ տարվա ընթացքում դիմի պետական ծառայությունների զարգացման գործակալությանը՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականցնելու նպատակով: «2018 թվականի «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի կանոնում իրականացված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի քաղաքացիներին տրվում է հնարավորություն, լինելով Վրաստանի քաղաքացի, ունենալ նաև այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: