Հասարակություն
Որքա՞ն լավ գիտեք Ռաբաթի պատմությունը
1. Ինչպե՞ս էր կոչվում քաղաքը, որը գոյություն ուներ Ախալցիխեի փոխարեն, մինչև 12-րդ դարը -Ախալցիխեի պատմությունը սկսվում է 12-րդ դարից, սկզբում քաղաքը կոչվում էր Լոմսիա:

2. Ո՞վ նորացրեց քաղաքի բերդ-ամրոցը 12-րդ դարում- 12-րդ դարում քաղաքի բերդ ամրոցը նորացրեցին Սամցխեի աթաբագները՝ Ջակելիները

3. Ե՞րբ ստացավ Ախալցիխեն քաղաքի կարգավիճակ-1828 թվականի հոկտեմբերի 3-ին քաղաքը ներգրավվեց Ռուսաստանի կայսրության կազմում: Հետագայում՝ Ախալցիխեն քաղաքի կարգավիճակ ստացավ 1840 թվականին:

4) Ի՞նչ է նշանակում Ռաբաթը- նախկինում Ռաբաթի տարածքում հիմնականում ապրում էին առևտրականները և արհեստավորները: Այդ իսկ պատճառով Ռաբաթն այլ կերպ առևտրական վայր էր կոչվում:

5) Ո՞ր գետն է հոսում քաղաք Ախալցիխեում- Ախալցիխեում հոսում է Փոցխով գետը:

6) Ո՞ր եկեղեցիներն են պահպանվել քաղաքի հնագույն մասում – քաղաքի հին մասում պահպանվել են ուղղափառ և հայ առաքելական եկեղեցին, մզկիթը, կաթոլիկական տաճարը և սինագոգան:

7) Որտե՞ղ էր տեղադրված Ջակելիների հիմնական բնակավայրը- 12-րդ դարից, երբ Ջակելիները նորացրին բերդ-ամրոցը, տարածքը կոչվում է Ախալցիխե: Հենց Ախալցիխեն դարձավ Ջակելիների հիմնական բնակավայրը:

8) «Երկար ապրի մեսխը, «ընձենավորի» մեսխը, մեսխը՝ Մեսխեթ-Ջավախքցի»- Ո՞վ է այս բանաստեղծության հեղինակը – Այս բանաստեղծության հեղինակն է Գալաքտիոն Տաբիձեն:

9) «Մեսխեթին նույնքան նշանակվոր է Վրաստանի համար, որքան Հունաստանը աշխարհի համար» - Ո՞վ է այս խոսքերի հեղինակը – խոսքերի հեղինակն է Մոսե Ջանաշվիլին:

10. Ինչպիսի՞ կոչում տրվեց Ախալցիխեին 2010 թվականին - 2010 թվականին Ախալցիխեին տրվեց «տոլերանտության խորհրդանիշ» կոչումը:
| Print |