Հասարակություն
Վրաստանում նշում են Սուրբ Գեւորգի օրը
Մայիսի 6-ին Վրաստանում տոնում են Սուրբ Գեւորգի օրը


Չնայած Վրաստանում այսօր աշխատանքային օր է համարվում, այնուամենայնիվ տոնը լայնորեն նշվում է ժողովրդի շրջանում:

Գեորգոբայի համար տոնական ծառայությունները անցկացվում են երկրի բոլոր եկեղեցիներում: 



Ախալցիխեում հայ համայնքը նույնպես մեծ շուքով նշեց այս տոնը:

«Ծռատոն» կամ Ս.Գեւոգի օրը նշեցին Ախալցիխեի Փոքր Պամաջ գյուղում: Ներկայացվեցին տարատեսակ ժողովրդական պարեր, երգեր երիտասարդական կենտրոնների եւ գյուղերի պարային խմբերի կատարմամբ:



Վրաստանում այս տոնը նշվում է տարին երկու անգամ `մայիսի 6-ին եւ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերին նշվող Գեորգոբան պետական ​​տոն է եւ պաշտոնական տոնի կարգավիճակ ունի: Հատկանշական է, որ նոյեմբերի 23-ը պետական տոնի կարգավիճակ ունի, համարվում է ոչ աշխատանքային, այդ օրը նշվում է նաև իբրև Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ Սբ․ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարի օր։
| Print |