«Մեդալներով կարված վերարկուն ուզեց, որը միայն մայիսի 9-ին էր հագնում:
Հուզվում էր, առաջին տարին էր, երբ հուշարձանի մոտ գնալ չէր կարող, դրա համար էլ տանը սպասում էր հյուրերի: Ասեց, վաղը պետք է շնորհավորեն ինձ, սեղանը պատրաստեք: Լուսաբացին շաքարը բարձրացել էր, երեք անգամ կանչեցինք շտապ օգնություն . . . Այդ մեդալներով վերարկուն միևնույն է նրա վրա էր, մահից հետո»,- այսպիսին էին երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցի, ախալցխացի Ալեքսանդրե Պետրիաշվիլիի կյանքի վերջին ժամերը: Ռուսուդան Պետրիաշվիլիի 95-ամյա հայրը մահացավ այն ժամանակ, երբ Վրաստանը պատրաստվում էր նշել հաղթանակի օրը:
Մահվանից մի քանի ժամ առաջ 9-րդ ալիքի աշխատակազմը պատերազմի վետերանի տանն էր: Դժվարանում էր խոսել, 76 տարի առաջ պատերազմում ոտքի վրա ստացած վերքը անդադար ցավում էր: Վերջին մեկ տարին դժվարանում էր մահճակալից հեռանալ. . . Հիմնականում պառկում և ցավազրկող դեղահաբեր էր խմում:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու տարել են Ադիգենից, 17 տարեկան հասակում: Զենք առաջին անգամ վերցրել է Գորիում, որտեղ 2 ամիս նախապատրաստում էին ճակատ տանելուց առաջ: Սովորեցնում էին միայն այն, ինչ պետք է իմանար խորհրդային զինվորը: Գորիից 50 վրացիների հետ տեղափոխեցին հյուսիսային Կովկաս, որտեղ կռվել է ուղիղ 2 տարի:
«Ինքնաթիռի ձայն լսեցի, մտածեցի, որ մեզ էր մոտենում: Ռումբերը գցեցին, խրամատներից մեկի մեջ ընկա, բայց պայթյունի ալիքը մարմնիս մի մասը հողով ծածկեց: Տղաները հողը փորեցին և ինձ դուրս հանեցին, ծունկս դեֆորմացվել էր և մինչ օրս ցավում է»,- պատմում էր 9-րդ ալիքին:
Երկրորդ համաշխարհային պատերազմում Վրաստանից 700 000 մասնակիցների թվում Ալեքսանդրեն և նրա 2 եղբայրներն էին:
«Երեքս ել ճակատում էինք կռվում, տանը ոչ ոք չէր մնացել: Ավագ եղբորս ավելի վաղ էին տարել: 20-ամյա երիտասարդը միաժամանակ ստացել է 14 վերք: Միևնույն է, փրկվեց: Կրտսեր եղբայրս տեսնելով, որ մենակ է մնացել, 15 տարեկան հասակում ինքնակամ կռվի գնաց: Գերմանացիները գերի էին վերցրել, գրպանից փաստաթուղթը հանելիս, տեսել են, որ կամավորական է, ասել են. «Քո տարիքին Վրաստանից ոչ ոք չկա, դու այստեղ ի՞նչ ես ուզում»: Ուզում էին սպանել, բայց գեներալը վերադարձրել է, հարցաքննել և ճամբար ուղարկել: Ֆրանսիայում հայտվեց, ի վերջո, վերադարձավ Վրաստան»,- պատմում էր 95-ամյա հերոսը:
Պետրիաշվիլիների ընտանիքի 3 զինվորներն էլ կռվից տուն վերադարձան: Պատերազմում ստացած վերքերը մինչև կյանքի վերջ տանջում էին նրանց:
Չիլաշվիլիները, Մերաբիշվիլիները... – հիշում էր գրեթե բոլոր ռազմիկներին, ովքեր նրա հետ պայքարում էին կռվում: Հայրենական պատերազմի մասնակիցների թվաքանակը տարեց տարի նվազում է:
Մայիսի 8-ին Ախալցիխեում գրանցվում էր 9 վետերան, իսկ մայիսի 9-ին նրանց թիվը մեկով նվազեց: Ալեքսանդրե Պետրիաշվիլին վերջին անգամ հաղթանակի օրը նշեց անկողնում, մահից մի քանի ժամ առաջ: