Հասարակություն
Հյուրանոց հիվանդանոցի փոխարեն – Աբասթումանում Զեկարին քանդել են
Եռահարկ կառույցը, որտեղ 12 տարի գործում էր տուբերկուլոզի հիվանդանոցը, երեք շաբաթ շարունակ ծանր տեխնիկաներով քանդում են: Աբասթումանում բուժավայր «Զեկարիի» փլուզման աշխատանքները արագ տեմպերով են ընթանում: Տարածքը հողին հավասարեցնելուց հետո, տեղում կառուցվելու է ժամանակակից հյուրանոց:

Տրակտորիստ Ռեզո Օբոլաշվիլիին Աբասթումանի մուտքի մոտ թոքային հիվանդների վերականգնողական կենտրոնի կառուցումից հետո տեղափոխեցին, մասնակցելու «Զեկարի» բոժավայրի փլուզման աշխատանքներին: Ասում է, որ հիվանդանոցի շենքի փակումը այստեղ աշխատողների համար վտանգավոր չէ: Մինչ աշխատանքների սկսելը մաքրության աշխատանքներ տարվել են, իսկ աշխատակազմը օգտագործում է անվտանգության բոլոր միջոցները:

Պատմական, սակայն վատթարային իրավիճակում գտնվող կառույցի փլուզումը բնակչության մի մասի համար ընդունելի է, իսկ մի մասը ասում է, որ կառավարությունը թոքերից հիվանդ մարդկանց համար սխալ տեղ են ընտրել և անտառից «անապատ» են տեղափոխել:

«Քաղաքապետարանում ծրագիր դեռ չենք ստացել: Ամենայն հավանականությամբ կկառուցվի հյուրանոց: Հիմա պահանջը միայն քանդելն է»,- ասում է Ադիգենի քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնի պետ Գոդերձի Սխիրտլաձեն:



Նոր սեփականատիրոջ հետաքրքրություններում միայն բուժավայրի տարածքը չէ: Նոր հասցե կունենան բնակիչները, ում համար կառուցվում է նոր համալիր:

Մինչ փլուզումը, «Զեկարին» Աբասթումանի բուժավայրերից (առողջարան-հանգստավայրերից) ամենամեծն էր: Բուժավայրի պատմությունը կապված է 19-րդ դարի վերջին, Ռուսաստանի մեծն Գիորգի Ռոմանովի այցի հետ: Գիորգի Ալեքսանդրեի Ռոմանովը թոքերի ծանր հիվանդությամբ տեղափոխվել էր բուժավայր. Հատուկ նրա համար, 1924 թվականին բուժիչ-ջերմային ջրերի ավազան և պալատ կառուցվեց: Փոքր ուշ պալատում սկսեց գործել առողջարան «Զեկարը».
| Print |