Սամցխե-Ջավախքի ժողովրդագրական իրավիճակի բարելավման աջակցման պետական ծրագիրը ընդհատվել է:
Սա նշանակում է, որ 2019 թվականի հունվարից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար 200 լարի այլևս չի տրվում: Բազմազավակ ընտանինքներն ասում են, որ առանց պետության կողմից կայուն օգնության, ծննդաբերությունը չի ավելանա և ժողովրդագրական խնդիրը չի լուծվի:
35-ամյա Քնարիկ Մինասյանը հինգ երեխաների մայր է: Բազմազավակ ընտանիքը երեխաներին մեծացնում է առանց պետության օգնության: Տան կրտսեր երեխան 4 ամսեկան է: Մինասյանների ընտանիքի օգնությունը ընդհատեցին այն ժամանակ, երբ ընտանիքը Ախալցիխեից գյուղ Ճալա տեղափոխվեց:
«Գյուղ տեղափոխվելուն պես սոցիալական օգնությունը ընդհատեցին: Պատճառն այն էր, որ հնարավորություն ունեինք անասուն պահել և հողագործությամբ զբաղբել: Երկու ավագ երեխաներս Ախալցիխեի դպրոցում են սովորում, երկուսն էլ Ճալայում: Ես համալսարանում հավաքարար եմ աշխատում, աշխատավարձս 200 լարի է կազմում: Ամուսինս մշտական աշխատատեղ չունի, հիմա շինարարությամբ է զբաղված»,- ասում է բազմազավակ մայրը:
Ախալցիխեի քաղաքապետարանի կողմից 300 լարի օգնություն տրվեց այն ժամանակ, երբ ծնվեց Քնարիկ Մինասյանի 5-րդ երեխան:
Ի տարբերություն Քնարիկի, 3 երեխաների մայր՝ Սոփո Բերիձեն պետությունից ամեն ամիս օգնություն է ստանում: Ադիգենի գյուղ Ծախանին բարձր լեռնային է, որի պատճառով Սոփոն մինչև երեխայիի 2 տարեկանը, ամեն ամիս կստանա է օգնություն՝ 200 լարի չափով:
«Գումարը հիմնականում օգտագործում եմ երեխայի սննդի, տակդիրների, հիգիենիկ պարարտանյութերի և հագուստի համար: Այս ծրագիրը մայրերի համար միայն մեծ օգնություն, այլև շարժառիթ է: Հույս ունեմ, կշարունակվի ծրագիրը, քանի որ սա ժողովրդագրական ցուցանիշը կմեծացնի»,- ասում է Սոփո Բերիձեն:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրից օգտնվել կարող էր տարածաշրջանի ցանկացած քաղաքացին: Բարձր լեռնային ծրագրի օգնությունը վերաբերվում է միայն կարգավիճակ ունեցող գյուղերի բնակիչները:
«Ժողովրդագրական օգնություն կտրվեր 2017-2018 թվականներին երրորդ և հաջորդ երեխային: Այս տարի ուշադրություն կդարձնեն ծննդաբերության ցուցանշին: Եթե բնակչության աճը տարածաշրջանում 200-ից պակաս լինի, ժողովրդագրական օգնություն կրկին կնշանակվի»,- բացատրում է սոցիալական ծառայության գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժանմունքի պետ ՝ Դավիթ Գոգալաձեն:
Սոցիալական ծառայության գործակալության վիճակագրության համաձայն՝ Սամցխե-Ջավախքում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն աջակցելու նպատակային ծրագրով, այժմ 200 լարիի չափով օգնություն ստանում է 2019 թվականի հունվարի մեկից ծնված 234 երեխա: Օգտվողների քանակը հետևյալն է.
2017 թվականին - 124 երեխա, տրվել է 18 950 լարի, 2018 թվականին - 263 երեխա, տրվել է 40 000 լարի, 2019 թվականին - 234 երեխա ,տրվել է 35 800 լարի.