Հասարակություն
Շներից վնասված բնակչության աճող վիճակագրությունը
Ախալցիխեում շներից վնասված մարդկանց թիվը աստիճանաբար մեծանում է: Անտուն շներին Ախալցիխեի փողոցներում կարող եք հանդիպել օրվա ցանկացած պահին: Սոված և հաճախ հիվանդություններով վարակված կենդանիները բնակչության համար մեծ խնդիր են հանդիսանում: Շների անապաստան լինելը և անորոշ հարցը բազմիցս դարձել է քաղաքացիների անգոհության պատճառ:

Ռուսթավեի փողոցի բնակիչ Լարիսա Եգյանը շներից վնասվել է մի քանի օր առաջ: Թափառող շներից խուսափելու համար կինը ամեն օր ստիպված է երկարացնել աշխատանքից տուն տանող ճանապարհը:

«Դիմել եմ քաղաքապետարանին, նամակ գրել և պատասխան ստացել, որ շներից ապաստան կտեղափոխեն: Դրանից հետո անցել է 3 ամիս, ոչինչ փոխված չէ»,- ասում է Լարիսա Եգյանը:

Փողոցում թափառող շները բնակչության կարևոր խնդիրներից մեկն է համարվում:



«Առավոտյան ժամը 7:00-ին Ախալցիխեի կենտրոնական այգում Շունը ինձ կծեց: Ամեն գիշել իմ տան մոտ 10-15 շուն է թափառում»,- պատմում է Հասմիկ Կիրակոսյանը:

Ախալցիխեում անտուն շներից վնասված բնակչության թիվը 2018 թվականին հասել է 574-ի:

Իսկ 2017 թվականին բժշվի օգնությանը դիմել է 423 վնասված քաղաքացի:

Ինչ վերաբերում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածի տվյալներին – շներից վնասվածների թիվը հասել է 178-ի, այն դեպքում, երբ անցած տարի սույն ժամանակահատվածում միայն 150 վնասված էր գրանգվել:

Անօթեւան շների ժանիքներից վնասված բնակչության բազմացած թվի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենդանիների աճի դիմաց միջոցներ ձեռնարկել: Մինչեւ հիմա առողջապահության եւ մաքրման ծառայություններն ապահովում են շների «վերացման» և համարակալման գործերը: Նրանց շենքը գտնվում է առաջին դպրոցի երկայնքով տաք ջրի շրջակայքում: Կենդանիների վերամշակումը Ախալցխայում, Մանվելյիշվիլիի փողոցում սկսվել է 2018 թ. Նոյեմբերին:

Քաղաքապետարանի պլանի համաձայն, շենքը կառուցվելու է 2019 թվականին: Հատուկ մշակված IP- ն կծառայի բոլոր վեց քաղաքապետարաններին:

Ծրագրի համաձայն, ապաստանը նախատեսնված է 300 կենդանու համար: Ինչպես պարզաբանում են Ախալցիխեի քաղաքապետարանում, աշխատանքները սկսվել են և հունիսին կհայտարարվի նոր տենդեր:
| Print |