Հասարակություն
Վալեում, մեկ տարի առաջ նորոգված մայթերը վնասվել են
Ախալցիխեի քաղաք Վալեում, մայթերի վերանորոգման աշխատանքներն ավարտեցին 2018 թվականին , բայց երկաթային կառուցվածքը արդեն վնասված է: Աշխատանքների համար տեղական բյուջեից տրամադրվել էր 95 289 լարի:

Ստալինի և Թամար Թագուհու փողոցներում մայթային ճանապարհները հետզհետե վնասվում են: Վալեում խնդիների ցանկը աստիճաբար մեծանում է:

«Անցած տարի վերանորոգեցին, քայլում էինք, զգացվում էր, որ լավ չեն վերանորոգել, ամբողջ մայթը շարժվում էր»:

«Անցումնային ճանապարհը արդեն վնասված էր: Միայն տաք օրերին չէ, անգամ ձմռան ցրտերին են բացվում երկաթը»:

«Մայթերը, որոնք վնասվել են, վերանորոգել են անցած տարի: Ամբողջ 7 մետրանոց «լիստը» տեղադրեցին, ի սկզբանե լավ չէր: Ինչ որ այս տարի են արել, լավ է»,- ասում են Վալեում:



Հետիոտնային արահետների կառուցման համար Ախալցիխեի քաղաքապետարանը տենդեր հայտարարել էր 2017 թվականի սեպտեմբերի 22-ին: Ծրագիրը, որն արժեր 95 289 լարի, իրականացվեց 2017-2018 թվականին: Աշխատանքները ունեն երկամյա երաշխիքային ժամկետ,իսկ նշված ժամկետը դեռ չի լրացվել: Ախալցիխեի քաղաքապետն ասում է, որ տեղյակ է վնասված մայթերի մասին: Ինքնակառավարությունում նշում են, որ վնասվածքների մասին ընկերության հետ արդեն պայմանավորվել են:

Ընկերության տնօրենը վնասված հետիոտնային մայթերի մասին տեղեկացել է 9-րդ ալիքից: Ավթո Կաճկաճիշվիլին ասում է, որ Վալեի մայթերը մի անգամ արդեն վերանորոգել են, իսկ հիմա, ինքնակառավարությունը վերանորոգման խնդրանքով նրան չի դիմել:

Բնակչությունը տարիներ շարունակ պահանջում է վերանորոգել Վալեի մայթերը: Այն պատճառով, որ բնակավայրում մայթեր չկար, տեղացիները ստիպված էին քայլել մեքենաների համար հատկացված ճանապարհով:
| Print |