Հասարակություն
Թամարաշվիլի փողոցում շինարարական նյութերի մնացվածքներին տեղացիները ավելացրել են նաև աղբ
Ախալցիխեի Թամարաշվիլի փողոցում եռահարկ շենքի դիմաց ցեմենտի պարկեր, տոպրակներ և այլ շինարարական նյութերի մնացորդներ է լցված: Տեղացիներն ասում են, որ աղբը աշխատողները թողեցին այն ժամանակ, երբ ավարտել են դարպասի վերանորոգման և ֆասադային ներկման աշխատանքները: Շինարարական նյութերին տեղացիները ավելացրել են նաև կենցաղային աղբը:

Կոբա Գելաշվիլին ապրում է Թամարաշվիլի փողոցում: Ասում է, որ վերջին ժամանակներում նրա և հարևանների աղբավայր դարձած տեղը անբարեհարմարություն է ստեղծում: Բնակելի տան դիմաց շինարարական նյութերից բացի, պոլիեթիլենային պարկեր և պլաստմասե շշեր են թափված:

«Բոլորիս անհանգստացնում է այս աղբը, կսպասենք շինարարական աշխատանքների ավարտին, իսկ եթե ոչ, ապա մեր ուժերով տարածքը կմաքրենք»,- ասում է Կոբա Գելաշվիլին:

9-րդ ալիքի հետ զրույցում կանանցից մեկն ասեց, որ շինարարական նյութերը անտուն շների ապաստան են դարձել:

«Տներս ներկեցին, այն աղբը, որե հեռացրել էին, հավաքեցին պատուհանների տակ և գնացին: Եթե մեկը արկղ կամ որևէ աղբ է հավաքում, ամեն ինչ լցվում է այդտեղ: Ամբողջ աշբը լցվում է տները: Շները գալիս այստեղ քնում են»,
- ասում է Թամարաշվիլի փողոցի բնակիչը:

Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ Թամարաշվիլի փողոցում թափված աղբի մասին տեղեկություն չունեն: Իսկ ինքնակառավարությունում պարզաբանում են, որ աշխատակիցները աղբը աստիճանաբար հեռացնում են:

Ընկերությունը, որը իրականացրել է Թամարաշվիլի փողոցի աշխատանքները, ասում է, որ աշխատանքները դեռ շարունակվում են և չեն ավարտվել: 9-րդ աշխատակիցներին ընկերության աշխատակիցները տեղում չեն հանդիպել: Բնակչությունն ասում է, որ վերջին օրերին ոչ ոք չի երևացել:

«Հոգնել ենք, ամեն կիրակի աղբը թափելուց: Թաղամասը տուն չէ, որ ամեն օր մաքրես, երբ ավարտենք աշխատանքները, այդ ժամանակ էլ ամեն ինչ կմաքրենք»,- ասում է ՍՊԸ «ABEKA»-ի գլխավոր ինժիներ՝ Գիորգի Մեկերիշվիլին: Ըստ նրա, շինարարական աշխատանքները Թամարաշվիլի փողոցում կավարտվեն 10 օրից: Շինարարական նյութերից փողոցը կազատվի միայն աշխատանքների ավարտից հետո:

| Print |