Հասարակություն
«Տանն էլ այնպես է անձրևում, ինչպես դրսում»,- Թամար Խուցիշվիլի:
Խուցիշվիլիների տան կայույքը հաճախ են տեղաշարժում: Թե որտեղ կքնի տան 4 անդամը – սա կախված է եղանակից: Տան տանիքը վնասված է և անձրևի ժամանակ տանն էլ այնպես է անձրևում, ինչպես դրսում:

Ասպինձայի գյուղ Խիզաբավրայում Խուցիշվիլիները տան սենյակներից մեկի դուռը ընդմիշտ փակել են: Վատթար իրավիճակում գտնվող տան տանիքը մի կերպ ամրացրել են, սակայն որոշ մասում քայլել չեն համարձակվում:

«Կարծես ամրացրել ենք, բայց ձմռանը ձյունից վախենում ենք, չծանրանա տանիքը և ընտանիքի անդամներս չվնասվենք»,- պատմում է տնային տնտեսուհի՝ Թամար Խուցիշվիլին:

Ընտանիքը 6 տարի շարունակ պետությունից օգնություն է պահանջում: Ուժեղ քամուց և անբարենպաստ եղանակներից պաշտպանվելու համար ընտանիքի անդամաները ապաստան են գտնում հարևանի տանը:

«Երբ անձրևում է, մահճակալներս թրջվում են: Մեկ այս կողմ ենք տեղափոխում, մեկ այն: Դժվար է ապրել նման պայմաններում: Ուժեխ քամու և ձյան ժամանակ դուրս ենք վազում և տանիքը ստուգում, արդյո՞ք տեղում է»,- ասում է Թամար Խուցիշվիլին:

Տարեց ամուսինների հետ, վնասված տանն ապրում են 2 թոռնիկները: Գյուղ Թոկում դպրոց չլինելու պատճառով, աշակերտները տեղափոխվել են տատիկի և պապիկի տուն:



Երեք սենյականոց տանը ջուր լցվում է գրեթե բոլոր անկյուններից: Անձրևի ժամանակ մահճակալները տոպրակներով ծածկում են: Պարկերով փորձել են փակել անգամ տանիքը, բայց ապարդյուն:
Խուցիշվիլիների ընտանիքը ապրում է տատիկի և պապիկի թոշակով: Միակ եկամուտի մեծ մասը ծախսում են դեղորայքի վրա:

«Երկու տարի առաջ հացի գումար չունեինք, վարկ վերձրեցինք, որ երեխաների համար ալյուր և սնունդ գնեինք: Մինչ օրս թոշակից մի քանի տոկոսը վարկի համար ենք նախատեսում»:

Ծանր սոցիալական պայմանների պատճառով, ընտանիքը օգնության համար գրավոր դիմեց Ասպինձայի քաղաքապետարան:

«Գրեցինք, որ տունը վատթար իրավիճակում է և օգնություն խնդրեցինք: Այսպիսի պատասխան ստացանք, որ դա հին տանիք է և ոչինչ մեզ չի հասնում: Կարկուտից որ վնասվեր, ասեցին, այդ ժամանակ կօգնեին»,- ասում է Թամար Խուցիշվիլին:



Քաղաքապետարանի առաջին անձն ասում է, որ Ասպինձայի քաղաքապետարանը օգնում է միայն նրանց, «ով կարիք ունի»

Չնայած ծանր սոցիալական պայմանների, Խուցիշվիլիների ընտանիքը պետության կողմից օգնություն չի ստանում: Սոցիալական ծառայության գործակալությունը նշում է, որ ընտանիքի իրավիճակը ուսումնասիրել են 2017 թվականին, սակայն Խուցիշվիլիները բարձրաստիճան գնահատական են ստացել: Ամեն ամիս 10 լարի չափով օգնություն ստանում էր տատիկ-պապիկի մոտ ապրող թոռնիկը, ով 2018 թվականի հունվարի 7-ին դարձավ 16 տարեկան և օգնությունն ընդհատվեց:

«Ընտանիքը մինչ այժմ էլ 2 անգամ կարող էր հայտարարություն գրել: Հիմա պետք է գնան Ասպինձա և կրկին լրացնեն հայտարարություն: Գործակալությունը կքննարկի և պատասխանը կհայտնեն»,- ասում է Սամցխե-Ջավախքի սոցիալական ծառայության գործակալության պետ՝ Դավիթ Գոգալաձեն:
| Print |