Հասարակություն
Բենզինի արժեքը կրկին բարձրանում է
Վերջին երկու ամիսների ընթացքում, աշխարհի առաջատար նավթային շուկաներում գները նվազում է: Նավթ ներմուծողների միության տվյալներով 2019 թվականի հունիսի 7-ին Լոնդոնում մեկ բարելի նավթի գինը հասել է 63 դոլարի, իսկ նյու-Յորքում մոտ 54: Չնայած սրան, Վրաստանում վառելանյութի արժեքը աստիճանաբար բարձրանում է:

Գենադի Զեդգինիձեի եկամուտի հիմնական աղբյուրը տաքսիի վարորդությունից ստացած գումարն է: Թոշակառու տղամարդը ամբողջ օրը կանգնած է Ախալցիխեի փողոցներում: Նա ասում է, որ վերջին ժամանակահատվածներում ուղևորների թիվը նվազել է, իսկ պատճառը համարում է վառելանյութի թանկացումը: Բենզինի արժեքը հասել է մինչև 2,60 լարիի:

«Օրվա ընթացքում 3 անգամ բենզին եմ լցնում: Բենզինի գինը ամեն օր թանկանում է: Ուղևոր այսպես թե այնպես չունեի, իսկ հիմա կարծես ապարդյուն եմ կանգնում»,- ասում է Գենադի Զենդգինիձեն:

Ըստ վարորդների, նրանք անելանելի իրավիճակում են: Մի կողմից բեզնինն է թանկանում, մյուս կողմից հասարակության էկոնոմիկական իրավիճակի պատճառով ծառայության արժեքը չեն կարող բարձրացնել:

«Ամենաէժան վառելանյութն եմ օգտագործում: Բենզինի որակի պատճառով մեքենան լավ չի աշխատում: Մարդիք դժվարանում են, եթե թանկացնեմ, ուղևոր չեմ ունենա»,- ասում է Օթառ Գիքոշվիլին:



Թեյմուրազ Կվիժինաձեն այն վարորդներից մեկն է, ով ամեն օր բենզին է գնում: Նրա համար բենզինի որակը առաջնահերթին է:

«Բենզինի արժեքի թանկացումը ոչ ոքի դուր չի գալիս, չնայած շուկայի գների համեմատ, կարծում եմ շատ թանկ չէ: Միջինը, օրական 20 լարի բենզին է հարկավոր»
,- ասում է Թեյմուրազ Կվիժինաձեն:

«Այսօր մեքենան շատ կարևոր է ընտանիքի համար: Բենզին հաճախ եմ լցնում, որի թանկացումը իմ գրպանին միայն վնաս է տալիս»,- ասում է մեքենայի վարորդ՝ Նանա Գելաշվիլին:

«Օրվա ընթացքում, առվազն 20 լ բենզին է հարկավոր, արժեքի հետ մեկտեղ նշանակավոր է նաև բենզինի որակը, սակայն Վրաստանում որակյալ ոչինչ չկա»,- ասում է Զաքրո Ղոնղաձեն:

Բենզալցակայաններում բենզինի թանկացման հետ մեկտեղ, հաճախորդների թիվը նվազել է:



«Չնայած նրան, որ մեզ մոտ մնացած բենզալցակայանների համեմատ շատ ավելի էժան է, միևնույն է հաճախորդների քանակը նվազել է»,- ասում է Գելա Ջվարիձեն:

Ըստ փորձագետների, նավթ ներկրող ընկերությունների դիրքորոշումը, որ վառելիքի գնաճը մեծանում է՝ անհիմն է: Ազգային փոխարժեքի արժեզրկումը բենզինի թանկացման վրա մեծ ազդեցություն չի գործում – կարծում է Ռոին Թաքթաքիձեն:

«Վրաստանում բենզինը ներմուծում է 5 ընկերություն, որոնք համաձայնվում են և բարձր եկամուտ ստանում: Այս հարցում միակ ելքը կլինի պետության ներգրավվածությունը»,- 9-րդ ալիքի մոտ ասում է Ռոին Թաքթաքիձեն:

Ըստ նրա, նավթ ներկրող ընկերությունները բենզինը վաճառել կարող են 50-60 թեթրիով էժան: Իսկ որպեսզի նման արդյունք լինի, հարկավոր է պետության բոլոր մեխանիզմներնի ներգրավվածությունը:
| Print |