Ախալցիխեի կարևոր խնդիրներից մեկը քանդված մայթերն են:
Բնակչության կարծիքով, մայթերի մի մասը վնասվել է ձյունից և անձրևից, իսկ մի մասը անուշադրությունից:

Հետիոտները տարիներ շարունակ ստիպված են քայլել քանդված, կամ գոյություն չունեցող մայթերով: Քաղաքի կենտրոնում հաճախ կհանդիպեք տեսարանի, երբ որևէ փողոցի մայթով անցնելը փաստացիորեն անհնար է:

Փորված մայթերը խնդիր են հանդիսանում նաև սահմանափակ հնարավորություններով անձանց համար, ովքեր հատուկ սայլակով են տեղաշարժվում: Ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր քայլում են երեխաների հետ:

Չնայած վերանորոգված մայթին, Մեսխեթի փողոցով անցնող հետիոտները կրկին ստիպված են անցնել ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհահատվածով, ինչը վտանգ է հանդիսանում:

Ախալցիխեում ոչ միայն քաղաքի կենտրոնական մասում, այլ նաև փողոցներում գտնվող մայթերի մեծամասնությունը վերանորոգման կարիք ունեն: Օրբելիանի փողոցի ձախ մասում ասֆալտի մակերևույթը հանված է, որի պատճառով մարդիկ օգտագործում են միայն փողոցի աչ մասը:

Նեղ ճանապարհահատվածի և վնասված մայթի պատճառով Ռուսթավելի փողոցում հետիոտները օգտվում են կենտրոնական ճանապարհից:

Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ խնդիրների մասին տեղյակ են, իսկ վերանորոգման աշխատանքները սկսված են: