Ախալցիխեի կենտրոնական փողոցում, Թամարաշվիլի #2-ում, ութ հարկանի շենքում տեղադրվել էր վերելակ: Ախալցիխեի քաղաքապետարանը այն տեղադրելու համար տրամադրել է 157 199 լարի: Բնակչությունը գոհ է, սակայն վախենում են, որ վերելակով տեղափոխվելը անվտանգ չէ: Նկուղը, որտեղ տեղադրված է գլխավոր մեխանիզմը, ամբողջովին ծածկված է ջրով:
Նադեժդա Բարձիմաձեն 45 տարի է, ինչ ապրում է 8 հարկանի շենքում: 74-ամյա կնոջ տունը երկրորդ հարկում է, ուստի նա վերելակից չի օգտվում: Չնայած սրան, ջրով ծածկված նկուղների խնդիրը նրան նույնպես անհանգստացնում է: Ասում է, որ տարիներ շարունակ խողովակներից ջուր է կաթում, սակայն պատճառը ոչ ոք չգիտի:
8 հարկանի շենքի բնակիչներին ևս մեկ խնդիր ավելացավ այն ժամանակ, երբ 3 դահլիճում էլ վերելակ տեղադրեցին: Տեղացիներն ասում են, որ նկուղում, որտեղ մշտապես ջուր է լցվում, տեղադրված է վերելակների գլխավոր մեխանիզմը:
«Ես ապրում եմ երկրորդ հարկում, վերելակի գոյությունը ինձ համար մեծ նշանակություն չունի, սակայն սա վտանգ է հանդիսանում հարևանների համար: Հույս ունենք, որ այ խնդիրը շուտով կլուծվի և հարևաններս կկարողանան անվտանգ տեղածարժվել»,- պատմում է Սաբա Չուբինիձեն:
Կորպուսում վերելակների տեղադրման աշխատանքները չեն ավարտվել: Աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Տեխ Սերվիս +»-ը: Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ խնդիրը ի հայտ է եկել վերելակների տեղադրման ժամանակ և տեղեկացրել են «Վրաստանի միասնական ջրամատակարարման ընկերությանը»:
Ախալցիխեի քաղաքապետարանում հավաստիացնում են, որ տարիներ շարունակ նկուղում հավաքվող ջրի պատճառը տեղացիներից մեկի բնակարանի ջուրն է:
Աշխատանքի անվտանգության փորձագետը ինքնավարությանը խորհուրդ է տալիս խնդիրը ժամանակին լուծել:
«Էլեկտրոէներգիայի հետ միասին նույն տեղում ջուր չպետք է լինի: Սա իմանալու համար հարկավոր չէ բացարձակ պրոֆեսիոնալիզմ և հետազոտություններ: Այս խնդրով պետք է հետաքրքրվի տեղական իշխանությունը»,- ասում է Գիվի Դոլիձեն: