Հասարակություն
Հրդեհվել է Նինոծմինդա քաղաքի բնակչի 15 տոննա խոտը
Սեպտեմբերի 23-ին հրդեհվել է Նինոծմինդա քաղաքի բնակիչ Լյովա Ղափլանյանին պատկանող 15 տոննա խոտը: Հրդեհը բռնկվել է ժամը 17:15-ի սահմաններում:

Ականատեսների խոսքով, հրդեհի բռնկման պատճառը երեխաների անզգույշ վերաբերմունքն է եղել:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հրշջ բրիգադը մեր նկարահանման պահին աշխատում էր հրդեհի վայրում:

Աղբյուր՝ Nor.ge


| Print |