«Ասում են գյուղում շատ մարդ կա և բյուջեից շատ գումար է ծախսվում»,- Ծղրութի բնակչությունը
24.09.2019
Ախալցիխեում, Ռաբաթի փշատերև ծառերից անցնելուց, քաղաքից մոտ 6 կմ հեռավորությամբ կհանդիպեք հայաբնակ մի գյուղի: Մշակված հողատարածքներ, երկհարկանի տներ և մաքուր այգիներ: Առաջին հայացքից թվում է, թե գյուղում ոչ մի հոգս չկա, բայց իրականում Ծղրութի բնակչությանը անհանգստացնում է մի շարք խնդիրներ:
55 ամյա Շողակաթ Սաղոյանին հանդիպեցինք այն ժամանակ, երբ արտից, բանջարեղենով լի պարկով վերադառնում էր տուն: Ասում է, որ այս տարի գյուղում ապրուստը ավելի դժվարացել է: Խմելու և ոռոգման ջրերից բացի բնակչությանը ձեռք չի մեկնել անգամ բնական պայմանները:
«Բերք չենք հանել, ջրելու ջուր ընդհանրապես չկա, մնացել ենք անձրևի հույսին, այն էլ այս տարի նույնպես չկար: Շատ ենք դժվարանում, ապրելու համար ոչ մի պայման չկա, այդ իսկ պատճառով գյուղի երիտասարդությունը գնում են Ռուսաստան»,- ասում է Շողակաթը:
Ծղրութում հաճախ կհանդիպեք երիտասարդների և երեխաների, չնայած նրան, որ գյուղում մանկապարտեզ չկա: Ծնողները ամեն օր երեխաներին ստիպված են տանել քաղաք:
«Վարձում ենք տաքսի, որ մի քանի երեխա միասին տանի քաղաք: Շատ դժվար է ֆինանսական առումով, բայց ուրիշ ճանապարհ չկա: Ով սեփական մեքենա ունի, նրանց համար սա խնդիր չէ»,- ասում են տեղացիները:
Չնայած նրան, որ Ծղրութը Ախալցիխեից գտնվում է մի քանի կմ հեռավորությամբ , բնակիչները բողոքում են, որ գյուղ տրանսպորտ չի գնում: Գյուղացիները պահանջում են, որ գոնե մեկ տրանսպորտ նշանակեն գյուղում:
Հասմիկ Ադամյանը նրանցին մեկն է, ով գյուղի կենտրոնից դույլերով ջուր է տանում տուն: Թոշակառու կինն ասում է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպված է հերթ կանգնել ջրի համար:
«Ամբողջ գյուղը օգտվում է մեկ աղբյուրից: Առավոտյան այնքան հերթ կա, որ ջուրը չես կարող մինչև վերջ լցնել»:
Ծղրութցիների այս խնդիրներին ավելանում է նաև բնական գազի չլինելը: Տեղացիներն ասում են, որ 5 լիտրանոց «գազի բալոնները» Ախալցիխեում են լցնում:
Ի՞նչ է առաջարկում տեղական ինքնակառավարումը բնակիչներին և ե՞րբ կլուծվեն բնակչության խնդիրները - այս հարցին կարճ պատասխան ստացանք Ախալցխայի քաղաքապետարանից միայն 5 օր անց:
«Քաղաքապետարանը Ծղրութում մանկապարտեզի կառուցումը ծրագրում է 2020 թվականին: Գազի և տրանսպորտի խնդիրը քաղաքապետարանի իրավասության մեջ չէ»,- ասում են մամլո գործակալությունում:
Կունենան թե ոչ մյուս տարի գյուղում մանկապարտեզ - այս մասին տեղացիները ոչինչ չգիտեն, բայց բացման օրվան սպասում են անհամբեր: Ըստ գյուղացիների, գյուղերի աջակցման ծրագրի սահմաններում, տեղացիները որպես կարևորություն նշել են մանկապարտեզի խնդիրը: