Հասարակություն
«Սա Կովկասյան ավանդույթ է»,- աղջկան փախցնելու մասին Գանձայի բնակիչները (Տեսանյութ)
Նինոծմինդայի գյուղ Գանձայում 19-ամյա աղջկան փախցնելու համար մեղադրյալի ձերբակալումը չեն պահանջում: 

Առևանգված Պոդոլյանի հայրն ասում է, որ քանի որ աղջիկը տանն է, մեղադրյալի՝ Ախվերդյանների նկատմամբ բողոք չունի: 

Հարութ Պոդոլյանն tv9news.ge-ի մոտ ասում է, որ աղջկա զանգից հետո նա զանգահարել է 112: 

Պոդոլյաններն ու Ախվերդյանները ապրում են Գանձա գյուղում, սակայն վերջին տարիների ընթացքում Ախվերդյանները տեղափոխվել են գյուղ Սաղամո: 

29-ամյա ձերբակալված տղայի հայրն ասում է, որ իր որդին սիրահարված էր և դեռ անցած տարի պատրաստվում էր ամուսնանալ: 

Գյուղում երկու ընտանիքին էլ նկարագրում են որպես աշխատասեր և լավ մարդիկ: 

Ներքին Գործերի Նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանական բաժանմունքի Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները, անցկացրած օպերատիվ- հետախուզական աշխատանքների արդյունքում 3 անձի՝ 1991 թվականին ծնված Ա.Ա.-ին, 1995 թվականին ծնված Պ.Ա.-ին և 1995 թվականին ծնված Գ.Ի.-ին ձերբակալել են նախնական պայմանավորվածությամբ, խմբի կողմից, ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն Նինոծմինդայի մունիցիպալիտետում, երկու ընկերների հետ, ամուսնության նպատակով, բռնությամբ ապօրինի զրկել է ազատությունից 2001 թվականին ծնված Ս.Բ.ին և տարել է Ծալկայի ուղղությամբ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3 մասի «Ա» ենթակետով:

Հանցանքը նախատեսում է ազատազրկում 7-10 տարի ժամկետով:

Աղջկա ընտանիքը բողոք այլևս չի ներկայացնում:


| Print |