Հասարակություն
Բորջոմում բնակելի տուն է այրվում

 

Բորջոմի մունիցիպալիտետում բնակելի տներից մեկն այրվում է: Ըստ տեղացիների, տանը ոչ ոք չկա և հետևաբար, տուժածներ նույնպես չկան: 

Հրդեհի լիկվիդացման ընթացքին մասնակցում է հրշեջ-փրկարարական գործակալության չորս անձնախումբ: 

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնում են, որ հրդեհի տարածման վտանգ այլևս չկա: Ընթացքի մեջ են կրակի լիկվիդացման աշխատանքները: Գործակալությունում այրված տարածքի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
| Print |