situs toto slot
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի հետ
Հասարակություն
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրումները կվերսկսի «մերձավոր արտասահմանի» երկրների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ՝ այդ թվում Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Փորձագետների համաձայն՝ նման որոշման համար կա մի քանի հիմնավորում․ առաջին հերթին՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին արդեն ծրագրվում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել։
Համագործակցության անդամ երկրներում նույնպես համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է։ Միևնույն ժամանակ, այս երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ գնել, ինչը նույնպես կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի վերականգնմանը։
| Print |