Հասարակություն
8-օրյա կոմայից հետո ախալցխացի երեխան շնչում է առանց սարքերի
8 տարեկան երեխային, ում մոտոցիկլետը վրաերթի էր ենթարկել, տեղափոխել են պալատ: Ընտանիքի հարազատներն ասում են, որ երեխայի առողջական վիճակը բարելավվել է: 

«Հիմա լավ է զգում, տեղափոխել են պալատ: Դեռ կհետևեն և եթե մինչև շաբաթվա վերջ ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է փոքր պլաստիկ վիրահատություն պետք գա: Այսօրվա դրությամբ ապաքինվում է, բժոշկների մեծ ջանքերի շնորհիվ: Շնորհակալ ենք նման ուշադրության համար»,- ասում է ընտանիքի բարեկամ՝ Պաատա Գվիրջիշվիլին: 

Իաշվիլիի կլինիկայում ասում են, որ դեռահասի վիճակը կայուն է: 

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 6-ին, Ախալցիխեում, Ռաբաթի հարակից տարածքում մոտոցիկլավարը հարվածել է 8-ամյա տղային: Տուժածի՝ Գրիգոր Ագաբաբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Շտապ օգնության անձնակազմը երեխային տեղափոխել էր Թբիլիսի, Իաշվիլիի անվան կլինիկա: Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:

Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:

Բայկերների կողմից անցկացվող մրցույթից մասնակցում են Վրաստանի տարբեր շրջաններից:

| Print |