Կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանը մարդկանց մի մասն օգտագործեց խելամտորեն: Նրանք այս տեղաշարժի և կյանքի անսովոր կարգը նվիրեցին երազանքների իրականացմանը, որի համար նախկինում ծանրաբեռնված օրակարգի պատճառով ժամանակ չէին գտնում:
Ավթանդիլ Լոնդարիձեն մասնագիտությամբ նկարիչ է: Բակը հիմնականում կառուցել է քարի և փայտի համադրությամբ: Բույսերի նոր տեսակների բազմացման համար հատկացրել են փոքր տարածք: Տան հետևի բակում ամբողջովին պտղատու ծառեր են:
Լոնդարիձեների ընտանիքը գործը վերաբաշխել է: Ավթանդիլի կինը՝ Նանան խնամում է բույսերը, իսկ Ավթանդիլը՝ այգին:
Բակը զարդարված է տարատեսակ բույսերով: Կան նաև բամբուկի շատ տարբեր տեսակներ: Լոնդարիձեի բակում աճում է նաև ավանդական բամբուկի տեսակ՝ «Neire»-ն:
Գրեթե ամեն օր նրանց բակում ավելանում են նոր բույսեր և ծաղիկներ: Տարածքը օրեց օր դասավորվում և զարդարվում է փայտե նյութերով ու քարերով:
Նանայի խոսքով, շատերը հետաքրքրված են իրենց բակով: Տնային տնտեսուհին հպարտությանբ նշում է, որ այցելուներից շատերը հաճելի զարմանքը չեն կարող թաքցնել:
Լոնդարիձեների ընտանիքը ցանկանում է էլ ավելի գեղեցիկ դարձնել պարտեզն: Մտածում են քարի վրա նոր բույսեր ավելացնելու և տարատեսակ հետաքրքիր և անսովոր առարկաներ ստեղծելու մասին: Հաջորդ տարի պարտեզի ամբողջ մասը ծածկվելու է բացառիկ բույսերով: Բացի այդ, այգին զարդարվելու է նաև պատի նկարներով:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: