Կյանքն առանց քաղաքացիության ու պետական նպաստների. երկքաղաքացիության խնդիրը Ջավախքում
28.10.2020
Ջավախքում մոտ 3 000 քաղաքացի Վրաստանի քաղաքացիություն այլևս չունի: Պատճառը սահմանադրական փոփոխությունն է, որն ուժի մեջ մտել է 2013 թվականից: Փոփոխության համաձայն, այլ երկրի քաղաքացին ինքնաբերաբար կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը: Ազգությամբ հայ բնակիչները Վրաստանի քաղաքացիությունից բացի, օգտում էին նաև Ռուսաստանի, կամ Հայաստանի քաղաքացիությունից:
Ջավախքի բնակչությունը Վրաստանից Ռուսաստան գնում էին հիմնականում արտագնա աշխատանքների: Երկքաղաքացիությունը նրանց Ռուսաստան կամ Հայաստան գնալը շատ ավելի հեշտացնում էր: Սակայն սահմանադրական փոփոխությունները խնդիրներ ստեղծեցին այս անձանց համար: Նրանց թվում է նաև գյուղ Թորիայի բնակիչը՝ Ռուսլան Սարուխանյանը, ով քաղաքացիությունը կորցրել է փոփոխություններից հետո: Նրա եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում աշխատած գումարն էր: Ռուսլանը մի քանի անգամ փորձել է վերականգնել քաղաքացիությունը, սակայն ապարդյուն: Թորիայի բնակիչը պատճառ է համարում վրաց լեզվի չիմացությունը:
«Ցավալի է, այստեղ ենք ծնվել, մեծացել, բայց Վրաստանի քաղաքացիություն չունենք»,- ասում է գյուղ Թորիայի բնակիչ՝ Ռուսլան Սարուխանյանը:
Վրաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով ,Ռուսլանի նման, պետական նպաստներից չեն կարող օգտվել Ջավախքի հազարավոր անձինք: Ռուսլանն ասում է, որ այս խնդրի պատճառով, չեն կարողացել ստանալ նաև 300 լարի պետական օգնությունը, որը կառավարությունը կորոնավիրուսի պատճառով, որոշ խմբի անձանց համար հատկացրեց: Քաղաքացիություն չունենալու պատճառով, թոշակ էլ չի ստանում: Փաստացիորեն, Ռուսլան Սարուխանյանը մնացել է առանց որևէ եկամուտի:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով հատկապես բարդ առաջադրանքի առջև հայտնվեցին Ջավախքի բնակիչները: Տեղացիները պատմում են այն խնդիրների մասին, որոնք առաջացել են փակ սահմանների պատճառով: Ըստ նրանց, հազարավոր ընտանիքներ մնացել են առանց եկամուտի: Իսկ քաղաքացիություն չունենալու պատճառով, պետական նպաստները նրանց չեն վերաբերվում:
«Այսինքն, եթե անձնագիր չունենք, չպե՞տք է ապրենք»,- հարց է տալիս գյուղ Ժդանովականի բնակիչ՝ Կամո Սիմոնյանը:
Ջավախքում «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածու՝ Մելիք Ռաիսյանի տեղեկության համաձայն, Վրաստանի քաղաքացիությունը տարածաշրջանի այս հատվածում կորցրել է մոտ 3 600 քաղաքացի: Մելիք Ռաիսյանն ասում է, որ իշխանությունը խնդիր է ստեղծում արհեստականորեն: Նա կարծում է, որ այսպիսով կառավարությունը տարանջատում է ազգությամբ հայերին: Թեկնածուն ասում է, որ հայերը դժվարանում են քննություն հանձնել ու վերականգնել քաղաքացիությունը, իսկ այս հարցը պետք է վերանայել:
«Եթե կառավարությունը չաշխատի միայն իր հաճույքի համար, և առաջնորդվեն սահմանադրությամբ, սրանով կլուծի նաև այս խնդիրը»,- ասում է Մելիք Ռաիսյանը:
Տարբերվող պատասխան ունի Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը: Քաղաքապետի տեղակալը ասում է, որ այն անձինք, ովքեր չունեն երկքաղաքացիություն, պետք է օգտվեն երկքաղաքացիությունից: Ըստ նրա, այլ կերպ քաղաքացիության վերականգնումն անհնար է: Շալվա Բալախաձեն նշում է, որ պետությունը Ջավախքի բնակչությանի տալիս է լեզուն սովորելու հնարավորություն, որը նրանք կարող են օգտագործել:
«Վրաց լեզվին պետք է տիրապետեն, եթե ծնվել և մեծացել են Վրաստանում: Վրաց լեզուն սովորեցնում են անվճար, կարող են գնալ և սովորել: Կուրսերն ընթանում են ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում»,- ասում է Շալվա Բալախաձեն:
Որքան ձեռնմխելի է վրաց լեզուն սովորելը տեղացիների համար և ինչ բարդություններ պետք է հաղթահարեն Ջավախքի բնակիչները – այս մասին Շալվա Բալախաձեն չի խոսում: Քաղաքապետի տեղակալը համարում է, որ այս հարցը պետք է վերանայի կառավարությունը:
Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար անձը նախագահի անունով հայտարարություն պետք է գրի, արդարադատության նախարարության միջոցով: Քաղաքացին պետք է վճարի 250 լարի: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: