Հասարակություն
«Եթե Թբիլիսի չտեղափոխենք, հայրս կմահանա»,- ասում է կորոանվիրուսով վարակվածի դուստրը (Տեսանյութ)
Կորոնավիրուսով վարակված 54-ամյա տղամարդը Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում միացված է շնչառության համակարգին և պայքարում է իր կյանքի համար: Սրտի հիվանդություններ ունեցող մարդը երեք օր շարունակ գտնվում է հիվանդանոցում և սպասում է, թե Թբիլիսիում որևէ կլինիկայի վերակենդանացման բաժանմումքում երբ կազատվի մահճակալ, որ կարողանան տեղափոխել նաև նրան: Առողջապահության նախարարությունը ընտանիքին ասում է, որ ազատ տեղեր չեն գտել: Իսկ այս ընթացքում վարակված տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել է: 

«Հիմա համակարգ են միացրել, բժիշկն ասում է, որ 10 ժամվա դեղ ունեն, եթե այս ժամանակահատվածում չկարողանանաք տեղափոխել, կմահանա»,- ասում է պացիենտի դուստրը: 


Առողջապահության նախարարությունից մեզ նույնպես ասում են, որ տեղերի պակասի պատճառով չեն կարող ընդունել ծանր հիվանդին: 

«Կլինիկան պետք է հոգ տանի այդ մասին, բայց եթե տեղ չկա, ու՞ր տանեն: Ուրիշին անջատե՞ն: Ամենուրեք այսպիսի դրություն է, ֆիզիկապես այս մարդկանց ոչ մի տեղ տանել չեն կարող»,- ասում են առողջապահության նախարարությունից:

Վրաստանի կառավարությունը օրերս հաստատում էր, որ մահճակալի խնդիրներ երկրում չկան:

| Print |