Հասարակություն
Ուշադրություն գրավող կեղծ տեղեկություններ. Covid19 (4)
Նոր կորոնավիրուսային համաճարակն ու հնարավոր վտանգը նպաստել են հասարակության մեջ շատ ապատեղեկատվությունների և սխալ տեղեկատվության տարածմանը: Այս նյութերի թվում են նաև «Վիրուտինով» բուժումը, տաք ջրի հաճախակի ընդունումն ու պատվաստանյութերի որպես բիզնես առաջխաղացումը:

Առաջին ապատեղեկատվությունը՝ Կորոնավիրուսը բուժվում է հոմեոպաթիայի և «Վիրուտին» դեղամիջոցի միջոցով:

Լուգարի հանրային առողջության հետազոտության կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն բացատրում է.

«Հոմեոպաթիան ավելի շատ հավատքի հարց է, ինչ-որ մեկը հավատում է դրան, բայց խնդրում եմ այդ հույսով մի եղեք: Թող նշեն առնվազն մեկ լուրջ աղբյուր, լուրջ հրատարակություն, որտեղ այն անցել է կրկնակի հետազոտություն, ինչպիսին է սովորական բժշկությունը, վերահսկվող հետազոտությունը և այլն: Եթե հետազոտության արդյունքներն ինձ համոզեն, որ դեղամիջոցը գործում է, ապա ամբողջ աշխարհը պետք է գա այստեղ, քանի որ ամբողջ աշխարհը հիմա բուժումն է փնտրում: Իմ նախազգուշացումն այն է, որ զգույշ լինեն և հույսը չդնեն այս դեղորայքի վրա», - նշում է բժիշկը:
Երկրորդ. Պատվաստանյութերը պարզապես բիզնես են: Իսկ իմունիտետը կարելի է անգամ առանց պատվաստանյութի կորցնել կամ վերականգնել:

Ըստ փորձագետների, սա սխալ կարծիք է, քանի որ Իմունիտետը մարդու օրգանիզմի դիմադրողականությունն է վարակին, այսինքն օրգանիզմի պաշտպանությունը այս կամ այն հիվանդությունից՝ վնասազերծելով դրա հարուցիչը (վիրուս, բակտերիա կամ սունկ)։ Իմունիտետը կարող է լինել բնածին, այսինքն նախնիներից ժառանգած (այն հնարավորություն է տալիս ամբողջապես պայքարել հիվանդության դեմ) և ձեռքբերովի։ Վերջինս ձևավորվում է ծնվելուց հետո՝ կոնկրետ վարակի հանդիպելիս և պաշտպանում է միայն դրանից:
Երրորդ. Կորոնավիրուսը երեք-չորս օրվա ընթացքում կոկորդում պահելը, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ տաք ջուր խմելը և տաք ջրով լուծված բնական հակասեպտիկներ ընդունելը կանխում է վիրուսը, նույնպես կեղծիք է:

Ինֆեկցիոնիստ Մայա Բուծաշվիլին ասում է, որ գոյություն չունի գիտական ապացույց, որ մեծ քանակությամբ տաք ջուր խմելը նվազեցնում է վիրուսով վարակման ռիսկը: Ըստ նրա, այն, որ վիրուսը մահանում է ստամոքսում, չի համապատասխանում իրականությանը:

«Ընդհանուր առմամբ, հեղուկով լրացումը անհրաժեշտ է օրգանիզմին, պարզապես 20 րոպեն մեկ անգամ խմելը դեռ չի հաստատվել: Ընդհանրապես, հեղուկ խմելը, կրկնում եմ, օգտակար է: Ինչ վերաբերում է տաք ջրին, ապա չկա որևէ ապացույց, որ այն ինչ-որ կերպ կանխարգելում է վիրուսային վարակը, չկա գիտական հիմք:
Ընդհանրապես, ավելի հաճախ վիրուսը ուղղակիորեն անցնում է շնչուղիներով կամ կարող է հասնել քթի լորձաթաղանթին ՝ աչքի լորձաթաղանթին: Հետևաբար, այն, որ հենց բերանից է տեղափոխվում, հաստատվաղ չէ: Երբ վիրուսը հասնում է ստամոքս, հանրավոր է, որ ստամոքսի լորձաթաղանթը մասամբ ոչնչացվի»:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |