Հասարակություն
Ոստիկանը կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդներին տուգանել է
Ներքին Գործերի Նախարարությունը կորոնավիրուսով վարակված երկու վարորդի տուգանել է մեկուսացման և կարանտինի կանոնների խախտման համար: Ինչպես նշում են հաստատությունում, տուգանելուց հետո նրանց տեղափոխել են կովիդ հյուրանոց:

«Կենտրոնական քրեական ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսով վարակված երկու տաքսու վարորդի՝ 1988 թվականին ծնված Գ.Փ.-ին և 1975 թվականին ծնված Զ.Ս.-ին տուգանել են Թբիլիսիում Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտման համար: Գ.Փ.-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր հունվարի 5-ից, իսկ Զ.Ս.-ն՝ հունվարի 13-ից: Նրանք երկուսն էլ պետք է գտնվեին մեկուսացման մեջ: Չնայած սրան, նշված անձինք, լքել են մեկուսացման վայրերը:

Իրավապահները Գ.Փ.-ին տուգանել են այն ժամանակ, երբ նա Թբիլիսիում, Ծերոնիսի փողոցում տեղաշարժվում էր մեքենայով»:

Ոստիկանը տաքսու վարորդներին տուգանել է 2000-ական լարիով:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

| Print |