Հասարակություն
Ախալքալաքի բնակչի ոտքը կտրել են, նրան օգնություն է հարկավոր
28-ամյա Վանո Գվարամաձեին հասարակության աջակցությունն է հարկավոր: Սարկոմայի ախորոշմամբ պացիենտն այժմ գտնվում է Գերմանիայում, քաղաք Դրեզդենում: Ըստ հարազատների, միջոցներ չունենալու պատճառով վիրահատություն չեն կատարել, իսկ ծանր վիճակում գտնվելու պատճառով, հունվարի 15-ին, նրա ոտքը անդամահատրել են:

Քիմիաթերապիաներն իրականացնելու համար հարկավոր է 100,000-ից 150,000 եվրո, որի հնարավորությունն ընտանիքը չունի:

«Սթրեսի մեջ եմ, դժվարանում եմ խոսել այս մասին, բայց պետք է ասեմ, որ Վանոին և նրա ընտանիքին օգնություն է հարկավոր: Բժիշկները ձեռք չեն տալիս, կուրսեր չեն անցկացնում մինչև որ մոտ 150 000 եվրո գումար չեն վճարի: Խնդրում ենք, որ ինչքան հնարավորություն ունի, օգնեք երիտասարդին»,- ասում է Վանո Գվարամաձեի հարազատ՝ Շորենա Գվարամաձեն:

Երիտասարդ տղամարդը ապրում է Ախալքալաքի Բարալեթ գյուղում: Նրա մոտ հիվանդությունն առաջացել է Մայիսին, իսկ ավտովթարի հետևանքով  էլ ավելի է զարգացել: 

Օգնել ցանկացողները գումար փոխանցել կարող են հետևյալ բանկային հաշվեհամարներով.


GE43BG0000000132270400 Ռոբիզոն Գվարամաձե

GE74TB7051145061100100 TBC -  Ռոբիզոն Գվարամաձե

| Print |