Հասարակություն
2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3,5 միլիարդ դոլարի եկամուտ
2022 թվականին ճանապարհորդությունից ստացված եկամուտը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 3,516,634,479 ԱՄՆ դոլար, ինչը 107,6 տոկոսով վերականգնում է 2019 թվականի ցուցանիշը, հայտնում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Զեկույցների համաձայն՝ 2021 թվականի համեմատ ճանապարհորդությունից ստացված գումարն աճել է +2,271,692,761 (+182,5%) ԱՄՆ դոլարով։

«2022 թվականի դեկտեմբեր ամսին ճանապարհորդությունից ստացված եկամուտը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և հասել 363 306 614 ԱՄՆ դոլարի։ Սա 2019թվականի համանման ցուցանիշի 167,2%-ով վերականգնում է, իսկ 2021թվականի դեկտեմբերի համեմատ ճանապարհորդական եկամուտներն աճել են +237,255,596 (+188,2%) ԱՄՆ դոլարով։

Ինչ վերաբերում է զբոսաշրջության վերականգնման դինամիկային, ապա 2022 թվականին Վրաստան է ժամանել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ։

2022 թվականին, 2019 թվականի համեմատ, վերականգնվել է միջազգային զբոսաշրջային այցելությունների 71.9%-ը և միջազգային ճանապարհորդների այցելությունների 58%-ը։
| Print |