Հասարակություն
Ինչո՞ւ քաղաքացին չպետք է պարտադիր կերպով բանակ գնա
«Գիրչին» այս անգամ նոր ուղերձով է դիմում քաղաքացիներին եւ պահանջում չեղարկել պարտադիր զինվորական ծառայությունը:

Ինչո՞ւ քաղաքացին պարտադիր կարգով չպետք է միանա բանակին. - Իագո Խվիչիան այս հարցի վերաբերյալ իր փաստարկներն ունի։

«Գիրչի»-ի նախաձեռնությունը չի կիսում «Քաղաքացիներ» կուսակցության նախագահը: Տարածաշրջանային սպառնալիքների պատճառով պարտադիր ծառայության վերացումը Ալեկո Էլիսաշվիլիի համար անընդունելի է:

«Գիրչի»ի կրոնական կազմակերպությանն անդամակցելը երիտասարդների համար շուտով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու երաշխիք չի լինի: Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ ժամկետային զինծառայողի զինվորական ծառայության զորակոչը հետաձգվում է, եթե նա քահանա է կամ սովորում է աստվածաբանական ինստիտուտում։  Եպիսկոպոսներն ու հոգևորականներն այլևս չեն ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից:

Պաշտպանության նոր օրենսգիրքը պատգամավորները կքննարկեն գարնանային նստաշրջանում։ Իշխող թիմը կարծում է, որ պարտադիր զինվորական ծառայությունն ավելի անհրաժեշտ է այն երկրում, որի տարածքները օկուպացված են։ Պատգամավորներն ասում են, որ օրինագիծը հարմարեցված է պաշտպանության և զինվորականների կարիքներին, և իրենք կաջակցեն դրան։

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 23 տարեկան ուսանողները ուսմանը զուգահեռ կանցնեն պարտադիր ծառայություն։ Չորս տարի, տարին մեկ ամիս երիտասարդները, ցանկության դեպքում, վերապատրաստվելու են մարտական ​​հենակետերում։ Մարզային նախարարության փոխարեն զորակոչ կիրականացնի ՊՆ-ն: Դրա համար մարզերում կկառուցվեն պաշտպանական կենտրոններ։ Ծրագրի համար հատկացվել է ավելի քան 80 մլն լարի։
| Print |