Հասարակություն
Ախալցիխեի որոշ մասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

 

«ՍՊԸ Վրաստանի գազի տրանսպորտավորման ընկերության» տեղեկացմամբ, հուլիսի 10-ին, ժամը 11:00-ից 14:00-ն, բնական գազի մատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի գազաբաշխիչ կայանի սպառողների համար։

Ընկերության տեղեկացմամբ, նշված ժամանակահատվածում բնական գազի մատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի քաղաքի և Ախալցիխեի մունիցիպալիտետի հետևյալ գյուղերին՝ Ղրել, Ծղռութ, Իվլիտա, Կլդե և Ծնիսի:

«Տեղեկացնում ենք, որ «ՍՊԸ Վրաստանի գազի տրանսպորտավորման ընկերությունը» Ախալցիխեի գազաբաշխիչ կայանում իրականացնելու են վերանորոգման աշխատանքներ։ Նախագծի շրջանակներում կկատարվեն օդորիզացման հանգույցի վերակառուցման աշխատանքներ։ Նշված իրավիճակի պատճառով,  հուլիսի 10-ին ժամը 11:00-ից 14:00-ն, բնական գազի մատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի գազաբաշխիչ կայանի սպառողների համար։

Բնական գազի մատակարարումը կվերականգնվի գազաբաշխիչ կայանի աշխատանքների ավարտից անմիջապես հետո, իսկ բնակչության համար բնական գազի մատակարարումը համապատասխան գազաբաշխիչ ընկերությունը կկատարի աստիճանաբար»,
- նշված է տեղեկության մեջ։

 

| Print |