Error
Կրթություն
Երիտասարդների խնդիրները ուսանողական քաղաքում
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում 1216 բակալավր և 88 մագիստրներ են սովորում:

2017-2018 թվականների տվյալներով, ուսանողական կարգավիճակը ժամանակավոր ընդհատել են 206 բակալավր և 110 մագիստրներ:

Նրանց մեծամասնությունը խոսում են ուսանողական ծախսերի, համալսարանի համար ընդհանուր ապրելատեղի, անկարգ ճանապարհների և մշտապես ուշացող տրանսպորտի մասին:

«Գիտակցում եմ, որ բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, քանի որ կրթված մարդիք կամրացնեն պետությունը»,- գյուղ Զիկիլիայում բնակվող ուսանողն ամեն օր ստոպված է անցնել 22 կմ հեռավորություն, որպեսզի ներկայանա համալսարան, դասընթացներին:



Նազի Ախալկացիի օրը սկսվում է առավոտյան ժամը 7:00-ին:Առավոտյան վաղ է արթնանում, կրկնում է օրվա դասերը, հետո 1 կմ քայլում ոտքով դեպի ավտոբուսի կայարան, որպեսզի համալսարան հասնի ժամանակին: Համալսարան հաճախել դժվարանում է հատկապես վատ եղանակներին, ճանապարհների պատճառով:

«Գյուղում այդքան ճանապարհն անցնել դժվարանում եմ հատկապես անձրևի ժամանակ»,- ասում է Նազին:

Ախալցիխեի քաղաքապետարանի տեղեկությամբ՝ գյուղերում ներքին ճանապարհների վերանորոգումն ընթանում է աստիճանաբար: Գյուղ Զիկիլիայում ճանապարհների վերանորոգումն ընթացել է 2015-2018 թվականներին, որի համար բյուջեից տրամադրվել է մոտ կես միլիոն լարի:

Երիտասարդ ուսանողը ճանապարհի և ժամանակի պատճառով չի կարող մասնակցել համալսարանում անցկացվող միջոցառումներին:
Նազին իր ապագա մասնագիտությունը դեռ չի ընտրել, պատրաստվում է շարունակել ուսումը, քանի որ կարծում է, առանց մագիստրատուրայի աշխատանք գտնել չի կարող:



Գյուղ Զիկիլիա, Սամցխե-Ջավախքի պետական համալսարան, Բակուրիան- այս ուղղությամբ ճանապարհորդելը Ռատի Գելխվիիձեի համար գրեթե սովորական է: Սամցխե-Ջավախքի պետական համալսարան ընդունվել է իր իսկ աշխատավարձի հույսով: Ուսման վարձի մի մասը վճարում է իր աշխատավարձից, իսկ մյուս մասը օգնում է ընտանիքը: Աշխատանքի պատճառով դասընթացներին հաճախ է բացակայում:

«Հաճելի է, երբ ուսանողն ինքն է աշխատում և ընտանիքին նեղություն չի տալիս:Ազատ ժամանակ ունեմ միայն շաբաթ և կիրակի օրերին, այն էլ, եթե աշխատավայրից թույլտվություն ստանամ: Դրա համար փորձում եմ ազատ ժամանակս ծախսել ընկերներիս և ընտանիքիս անդամների հետ»,- ասում է նա:

Ըստ նրա, երիտասարդների աշխատանք ստանալու համար բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է:

«Աշխատանք փնտրելը դժվար է, բայց էլ ավելի դժվար է, երբ բարձրագույն կրթության փաստաթուղթ չունես: Սովորելու հետ մեկտեղ աշխատելն էլ դժվար է, որի պատճառով հաճախ ստիպված եմ բացակայել»,- ավելացնում է Ռատի Գելխվիիձեն:

Սովորելու համատեղ աշխատել սկսել է 2014 թվականին: Այն ժամանակ, երբ ուսումնական հաստատությունում սովորում էր ոստիկանական բաժնում:



Աշխատանք գտնելու ցանկություն ունի նաև Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում սովորող՝ Նինի Գոգոլաձեն, չնայած մինչ այժմ ամբողջ ժամանակը ծախսում է սովորելու վրա: Նրա առավոտը սկսվում է ժամը 8:00-ից: Համալսարանում հաճախում է դասընթացներին, հետո տուն վերադառնում և սովորում: Ազատ ժամանակը նվիրում է իր ընկերներին:

«Եթե լավ ապագա եմ ուզում, պետք է հրաժարվեմ որոչ բաներից: Ընկերներիս օգնությամբ հեշտությամբ ընտելացա նոր միջավայրին»,- ասում է նա:



Ախալցխայում ընդհանուր բնակարանի բացակայությունը խնդիր է նրա համար: Նա Բակուրիանիից է, ուստի վարձով է ապրում: Նինիի ընտանիքը նրա ուսման համար վճարում է կրկնակի – ուսման վարձից բացի, նրանք վճարում են նաև բնակարանի համար: Ըստ Նինիի, համալսարան շատերն են հաճախում գյուղերից, ինչի հետևանքով չեն կարող մասնակցել միջոցառումներին:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում ասում են, որ նրանց համար գլխավոր խնդիրը ուսանողական ընդհանուր բնակարանի պակասն է:

«Փորձում ենք պայմանավորվել Ախալցիխեի տեղական իշխանության հետ: Ուզում ենք այս հարցը լուծել, սակայն մանրամասները դեռ հայտի չեն, իսկ համալսարանային միջոցառումները միշտ նախատեսում ենք գյուղից հաճախող ուսանողներին ձեռնտու ժամերին»,- ասում է համալսարանի ռեկտոր՝ Մակա Բերիձեն:

| Print |