Կրթություն
Ուսումնական տարի առանց գրքերի
Ախալցիխեի ոչ վրացական դպրոցում 2018-2019 ուսումնական տարին այնպես է լրանում, որ 3-րդ հանրային դպրոցի աշակերտների մի մասը գրքեր չունեն: Դպրոցում սովորում է 555 աշակերտ:

Ռիմա Ասլանյանի երկու երեխան սովորում է Ախալցիխեի 3-րդ հանրային դպրոցում: Երկրորդ և երրորդ դասարանի աշակերտները վրաց լեզվի տետրեր ստացել են գրեթե կես տարի ուշացմամբ: Ուսուցիչները և ծնողները պատճենահանել են գրքերը բոլորի համար:

«Անցած տարի ունեին, իսկ այս տարի ոչ: Վրաց լեզվի գրքերը ստիպված պատճենահանել ենք: Ասում են, որ դեռ չեն տպագրել »,
-ասում է երկու աշակերտի մայրը:

Ռիմա Ասլանյանի երեխաների նման առանց գրքերի է մնացել նաև Մանիա Մանուկյանի երկրորդ դասարանի երեխան:

«Դասարանում միայն մեկ գիրք կար, բոլորը պատճենահանեցին այդ մեկից: Դասագրքերի խնդիր միշտ ունեցել ենք: Վրացերենի , անգլերենի, բնության և մաթեմատիկայի գրքերը դպրոցից ստացել ենք: Հայոց լեզվի դասագիրքը իմ ընկերուհին տվեց», - ասում է Մանիա Մանուկյանը:

Ախալցիխեի երրորդ դպրոցում նոր ուսումնական տարին հին դասագրքերով է սկսվել: Տնօրենը ասում է, որ օգտագործած դասագրքերը բոլոր առարկաներում բաժանվել են, առաջինից մինչեւ 12-րդ դասարանը ներառյալ: Դպրոցի տնօրենը առաջինից 6-րդ դասարանի աշակերտներին նոր դասագրքեր խոստանում է մեկ տարի հետո: Սուսաննա Ակոպովան ասում է, որ նրանց համար հայերեն դասագրքերը դեռ չեն հրապարակել:

«Նոր գրքեր դեռ չենք ստացել, այդ պատճառով էլ նոր ուսումնական ծրագրով չենք անցնում: Առաջինից 6-րդ դասարանի աշակերտները հաջորդ ուսումնական տարվանից կունենան նոր գրքեր: Մնացածը աստիճանաբար»:

Վրաստանում 216 ոչ վրացական դպրոց եւ 305 ոչ վրացական բաժին է գործում: Հիմնական խնդիրը, որը աշակերտներին խանգարում է ուսման ընթացքում՝ գրքերի պակասն է:

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դպրոցականների համար անվճար դասագրքերի բաժանումը 2013 թվականից ՝ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ընթացքում է սկսել: Մինչ այդ անվճար դասագրքեր տալիս էին միայն սոցիալապես անապահով երեխաներին: 2018 թվականին դասագրքերի պատճենահանման համար ծախսվել է 14 500 000 լարի: Services juridiques, premières en affaires, conseil légal gratuit, aide juridictionnelle, avocats en ligne, avocat pénaliste salaire
| Print |