Կրթություն
Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները այսօր կհրապարակվեն
Քննությունների ազգային կենտրոնի տեղեկություններով՝ այսօր կհրապարակվեն միասնական ազգային ​​քննությունների վերջնական արդյունքները։

Քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն՝ արդյունքները կհրապարակվեն ժամը 12:00-ին։

«Այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին կհրապարակվեն միասնական ազգային ​​քննությունների վերջնական արդյունքները (դիմորդների գրանցման և դրամաշնորհների բաշխման մասին տեղեկատվություն)։ Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է այցելի https://online2.naec.ge/uee-res/ կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը»,- ասվում է տեղեկատվության մեջ։
| Print |