Կրթություն
Ախալցիխեում սկսել է գործել նոր մանկապարտեզ
Ախալցիխե քաղաքում բացվել է մանկապարտեզ։ Այսօրվանից սկսեց աշխատել Ռուսթավելի փողոցի նորակառույց 7-րդ մանկապարտեզը։

Մանկապարտեզի շինարարությունը ֆինանսավորվել է Քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է ժամանակակից չափանիշների երկհարկանի շենք, որը նախատեսված է 180 երեխայի համար։

Մանկապարտեզում դեռևս մնացել է մոտ 30 անվճար տեղ։ Շենքում կազմակերպվել են սենյակներ, ննջասենյակներ, նախասրահ և խոհանոց, մանկապարտեզը հարմարեցված է հաշմանդամների համար։ «world vision Վրաստանի»-ի ֆինանսական աջակցությամբ հանդերձարաններն ու ննջասենյակները համալրվել են անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։

Նոր շենք են տեղափոխվել առաջին մանկապարտեզն ու չորրորդը, այսպես կոչված Ջղելիի մանկապարտեզի մեկ խումբը: Յոթերորդ մանկապարտեզը կղեկավարի Թամար Պետրոսյանը, իսկ տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Մարինա Թոթաձեն։
| Print |
თეგები: նոր մանկապարտեզ /