Կրթություն
Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը
2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը դպրոցներում վերսկսվել է հունվարի 15-ին։

Ինչ վերաբերում է գարնանային կիսամյակին, արդեն հայտնի է, թե որ օրերին դպրոցները կունենան հանգստյան օրեր։

Հանգստյան օրեր են հայտարարվել հետևյալ ամսաթվերին՝
  • Մարտի 3՝ Մայրության օր,
  • Ապրիլի 9,
  • Ապրիլի 18-21՝ Զատիկի տոնի առթիվ,
  • Մայիսի 9,
  • Մայիսի 12,
  • Մայիսի 26՝ Վրաստանի անկախության օր։
Գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 8-ից և կշարունակվեն մինչև մարտի 16-ը ներառյալ։ Ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 17-ին։

Երկրորդ կիսամյակում ուսումնական օրերի քանակը տարբեր կլինի առաջին և տասներկուերորդ դասարանների համար։

Այս դասարանների աշակերտները ուսումը կավարտեն մայիսի 20-ին և 27-ին, իսկ գարնանային կիսամյակն ամբողջությամբ կավարտվի հունիսի 13-ին։
| Print |