Ռեգբիի «Տաո» ակումբը հաջողությամբ սկսեց առաջնությունը, և երեք հանդիպուների արդյունքում շահած խաղերը նրենց հաշվին են: Այնուամենայնիվ, ռեգբի խաղացողները բողոքում են, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ընդունված սահմանափակումները բացասական ազդեցություն են գործել իրենց ֆիզիկական վիճակի վրա: Արտակարգ դրության ժամանակ տանը փակված «Տաո»-ի մարզիկները սկսել են անհատական առցանց դասընթացներ:
Հետաձգված խաղեր, առանց մարզումների և մարզավիճակը կորցրած մարզիկներ - Սա այն արդյունքների փոքր ցուցակն է, որին բախվել են մեսխեթի ռեգբիստները: «Տաո» ակումբը համաճարակի պատճառով ընդհատված աշխատանքներն վերսկսել կարողացավ միայն օգոստոսին: Չնայած գարնանային և ամառային ձախողված մրցաշրջաններին, ռեգբի խաղացողները պլանավորում են առաջին առաջնությունում զբաղեցնել գոնե երրորդ հորիզոնականը:
Չնայած դադարեցված մարզական կյանքին, մեսխեթի ռեգբիստները տանն անցկացնում էին անհատական մարզումներ: Չնայած սրան, տղաները կարծում են, որ առաջնությանը մասնակցելու համար նրանք լավագույն մարզավիճակում չեն: Լևան Խուցիշվիլին երկու ամիս շարունակ թիմակիցների հետ պարապում է դահլիճում:
Համաճարակի պատճառով «Տաո» ակումբը չկարողացավ ավարտել Վրաստանի 2020 թվականի Առաջնությունը I լիգայում - ասում է ակումբի գլխավոր մարզիչը: Ըստ Մալխազ Ճեիշվիլիի, մարզիկները հետեւում են Առողջապահության նախարարության կողմից սահմանված բոլոր կանոնակարգերին:
«Տաո» ակումբը ամենօրյա մարզումները վերսկսել է հուլիսին: Ակումբը հաջողությամբ ավարտեց առաջնության առաջին խաղը, Ծղալտուբոյի «Դինոզավրեր» ակումբի դեմ: Նրանց հաջողվեց ևս մի քանի հաղթանակ տանել: Արդյունքում, մեսխեթի մարզիկները առաջին առաջնության մասնակիցներ են: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: