Սպորտ
Սամցխե-Ջավախքից Ֆրանսիա –դեպի հաջողություն տանող բարդ ճանապարհը

 

28:17 - այս հաշվով մարտի 28-ին Վրաստանի ռեգբիի հավաքականը հաղթեց Ռումինիային: «Միխեիլ Մեսխի» մարզադաշտում Գիորգի Մելիքիձեն աջ եզրային կողմում էր:

«Հրաշալի է բախման հարցում, շատ լավ էր շարժվում բաց խաղում, մի քանի անգամ հրաշալի տարավ գնդակը մինչև վերջ, ինչպես նաև իրականացրեց սև աշխատանքը, ամեն ինչ ժամանակին և ամեն ինչ տեղին»,- այսպես գնահատեցին սպորտային լրագրողները սպորտսմենին: 24-ամյա Գիորգի Մելիքիձեն Վրաստանի հավաքականի և Ֆրանսիայի «Ստադ Ֆրանս» թիմի անդամ է, նա ազգային թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում: Ասպինձայի բնակչի համար այս հաջողության ճանապարհը բավականին բարդ էր:

Ամեն ինչ սկսվեց 12 տարի առաջ, երբ երիտասարդն շրջանի առաջնությունում խաղում էր դասընկերների հետ, իր համար բոլորովին օտար մարզաձեւում: Դրանից առաջ վեցերորդ դասարանի աշակերտ՝ Գիորգին հեռուստացույցով դիտում էր բռնցքամարտի մրցումներ ու կարծում էր, որ նա կդառնա բռնցքամարտիկ: Գիորգին մարզվել է նաև բռնցքամարտում:

Տոլոշ գյուղում ապրող տղայի հետագա ծրագրերը փոխվել են 12 տարեկանում, երբ ռեգբիի մարզիչը նկատեց նրան դպրոցական մրցույթում և առաջարկեց խաղալ նրա հետ:

«Դպրոցում էլ երեխաներս միմյանց հետ կռվում էինք, խմբի մարզիչներից մեկը, ով հետագայում դարձավ իմ գլխավոր մարզիչը՝ Թեմուր Տիվաձեն նկատեց ինձ: Հենց նա առաջարկեց ինձ մասնկացել ռեգբիի խաղերին, այսպիսով սկսվեց իմ կարիերան: Մինչ այդ անգամ չէի մտածում, որ կդառնայի պրոֆեսիոնալ մարզիկ»,- պատմում է Գիորգին:

Ռեգբիի հաջող կարիերա ունենալու համար նա ստիպված էր հաղթահարել մի շարք դժվարություններ: Դպրոցականը հաճախ Տոլոշի գյուղից ոտքով գնում էր դեպի Ասպինձա: Նա հիշում է, որ ցրտին կամ անտանելի շոգին ստիպված էր միայնակ անցնել 14 կիլոմետր: Երկար ճանապարհից հետո հոգնած մարզիկը մարզվում էր սովորական էներգիայով:

«Սկզբից ամեն ինչ դժվար էր, օտար սպորտն ու ծանրաբեռնված աշխատանքները: Առավել ևս, մեր շրջաններում ռեգբին զարգացած չէր և նոր էր մեզ համար»:

Սկզբում սկսել է խաղալ Սամցխե-Ջավախքի «Առյուծներ» ակումբում, որն այսօր կոչվում է «Տաո»: Նա իր ռեգբիի կարիերան տասներորդ դասարանից շարունակեց Ռուսթավիի «Խարեբի» թիմում, որտեղ երեք տարի խաղալուց հետո, նրան հրավիրեցին Վրաստանի հավաքական:

«Ամենանշանակավոր և հիշարժան պահը Վրաստանի ազգային հավաքականի ընտրական փուլ դուրս գալն էր: Մենք Վրաստանի հավաքականում առաջին անգամ Ֆրանսիայում շահեցինք երկու խաղ, դա իմ առաջին, մեծ հաջողությունն ու ամենակարևոր պահն էր, որից հետո ավելի շատ շարժառիթ ձեռք բերեցի: Հավաքականում երրորդ համարն եմ, հասկանում եմ իմ պատասխանատվությունը և հպարտ եմ, որ պաշտպանում եմ իմ երկրի արժանապատվությունը Վրաստանի ազգային հավաքականում»:

 

Գիորգին մինչ օրս ազգային հավաքականի անդամ է: Միևնույն ժամանակ, մեսխեթցի ռեգբիիստը խաղում է ֆրանսիական «Ստադ Ֆրանզե» ակումբում, որտեղ նա կնքել է երկու տարվա պայմանագիր:

«Ռեգբին իմ երկրորդ ընտանիքն է: Խաղն ինձ տալիս է ամենամեծ շարժառիթը ինչպես նաև երջանկություն: Ես սիրահարվեցի այս սպորտին և կախվածություն ձեռք բերեցի: Իմ օրը սկսվում և ավարտվում է ռեգբիով»:

«Ստադ Ֆրանցե» ակումբում կար երկու թիմ: Նա Փարիզ է տեղափոխվել 18 տարեկան հասակում: Ֆրանսիական կարիերան սկսվեց «Ալաֆա» ռեգբիի թիմից, ապա շարունակվեց «Էսպուարում»: Գիորգին ասում է, որ դեռ չի պատրաստվում փոխել թիմը:

Գիորգի Մելիքիձեն Վրաստան կժամանի ամռանը: Ազգային հավաքականի համար երեք մարզիկին դեռ շատ խաղեր են սպասվում: Երկրպագուները վստահ են, որ լրագրողները դեռ շատ են գովերգելու Սամցխե-Ջավախքից հաջողության հասած երիտասարդ մարզիկին, գրելով, որ. «Հրաշալի է բախման հարցում, շատ լավ էր շարժվում բաց խաղում, մի քանի անգամ հրաշալի տարավ գնդակը մինչև վերջ, ինչպես նաև իրականացրեց սև աշխատանքը, ամեն ինչ ժամանակին և ամեն ինչ տեղին...»:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |