Մեդիա
Որքա՞ն լավ եք ճանաչում մեսխական խոհանոցը (պատասխաններ)
1) Ինչի՞ց է պատրաստվում «Թաթարբուրագին» - «Թաթարբուրագին» հին մեսխական ուտեստ է: Այն պատրաստվում է խմորով:

2) Ինչի՞ց է պատրաստվում «Կաիսափան» - Ուտեստը հայտնի է նաև «մեսխական խաշ» անվանումով: Մեսխեթցիների սեղանին հիմա ճաշատեսակը հազվադեպ կհանդիպի: Այն շատ հեշտ է պատրաստվում, բավական է ունենալ միայն չիր, յուղ և սխտոր:

3) Ինչի՞ց է պատրաստվում «Ապուխտին» - Ապուխտին՝ չորացած միս է, որը ձմռանը մեսխեթի գյուղերում պատրաստում են գրեթե բոլոր ընտանիքները:

4) Ո՞րն է մեսխական պանիր – Տենիլին մեսխական պանրի տարատեսակներից է: Այն պահում են կճուճում: Այս պանիրը բավականին թանկարժեք է:Իսկ թանկարժեք է, որովհետև դժվար աշխատանք է պահանջվում:

5) Ի՞նչ հարկավոր չէ մեսխական «Բիշի» թխվածքին – «Բիշի» պատրաստելու համար նախ խմորը պետք է բացել: Այնպես, որ լինի թույլ խմոր: Հարկավոր է ավելագնել սոդա, որպեսզի խմորը բարձրանա:

6) Ի՞նչ հարկավոր չէ «Թութմաջիին» - Պետք է պատրաստենք «խինկալիի» խմոր, այն պետք է լինի բարակ, մի մասը բարակ կտրենք, իսկ մի մասը դարձնենք կլոր և տապակենք: Անոթի մեջ խառնենք մածոնը և ալյուրը: Եռացրած ջրի մեջ լցնենք բարակ կտրատած խմորը, հետո ավելացնենք պատրաստված մածոնը և խաշենք: Հետո կավելացնենք տապակած խմորը և պատրաստ է:

7) Ո՞ր մեսխական ուտեստն է զարգացնում զատկական սեղանը – Գաթան կրում էր ծիսական բեռ Արևելյան Վրաստանում: Հիմնականում պատրաստում էին Ամանորյա և Զատկային սեղանի համար:
8) Թութից ի՞նչ չի պատրաստվում Մեսխեթում – Այս մրգից պատրաստվում է արաղ, գինի, բաքմազ և չիր:

9) Ո՞ր ժամանակահատվածում է նախընտրելի լոկոկինա համտեսել – Լոկոկինան համեղ լինելուց բացի նաև օգտակար է: Սառույցը որ հալվում է, Մեսխեթում բացվում է խխունջների սեզոնը և նրանից տարբեր ուտեստ, դրանց թվում նաև «խինկալի» են պատրաստում: Աշնանը սկսած մինչև գարուն նրանք քնած են, և ժողովուրդը նրանց փնտրում են հողում: Նրանում պարունակվող Բաղադրիչներում մեկ երրորդով ավելի սպիտակուցներն են, քան հավի ձուն է պարունակում: Պարունակում է նաև բազմաթիվ վիտամիններ: Սամցխե-Ջավախքը Վրաստանի միակ կողմն է, որտեղ որպես ուտեստ օգտագործում են խխունջը:

10) Ո՞ր պետությունն է ազդեցությունն գործել Մեսխական խոհանոցի վրա – Վրաց խոհանոցի վրա ամենամեծ ազդեցությունը զգացվում է Թուրքիայի կողմից: 

Տեսեք հարցաշարը


| Print |