Մեդիա
Որքա՞ն լավ գիտեք Ջավախքի բարբառը (Հարցաշարի պատասխաններ)
1) Ի՞նչ է նշանակում «Ալաջա» բառը – Ջավախքում «ալաջա» բառը դասվում է ածականների թվին: Նշանակում է գույնզգույն, բազմերանգ, անգամ խայտաբղետ: Բառը օգտագործվում էր ոչ միայն Ջավախքում, այլև Հայաստանի որոշ գյուղերում:

2) Ի՞նչ ի նկատի ունեն, ասելով «շոշ» - Բարբառային-ժողովրդական ձև Շոսսե բառի, որ գեղարվեստական գրականության մեջ գործածվում է ոճաբանական նպատակներով: Օգտագործում են փողոց բառի փոխարեն:

3) Ի՞նչ են հարցնում, ասելով «Ուրմա՞ն» - Հարցի նման տեսակը հիմնականում տարածված է Խորենյա գյուղում: Ուրմա՞ն, այսինքն ինչպե՞ս:

4) «Կեզմխտել» - այսինքն կայծակել: Ջավախքում կայծը կոչվում է «կեծ» այստեղից էլ ծագում է «կեզմխտել» բառը:

5) Ի՞նչ է նշանակում «Էլողլի» - Բառը հայտնի է Ջավախքի բոլոր գյուղերում: Նշանակում է օտար, անծանոթ:

6) Ի՞նչ ի նկատի ունեն, ասելով՝ «Ժղլել» - նշանակւոմ է ասել-խոսել, զրուցել, զրույց անել, զրուցելով ժամանակ անցկացնել:

7) Ասելեն՝ «Չարանց ըլլիլ», երբ – բառակապակցությունն օգտագործում են հիմնականում այն ժամանակ, երբ շատ վախեցած են: Ուստի այս բառը կապված է վախի և վախեցած լինելու հետ:

8) Ինչպիսի՞ նշանակություն ունի «Շիան» բառը – Շիան բառը օգտագործվում է գրեթե բոլոր գյուղերում: Նշանակում է հագուստ (ցանկացած տեսակի):

9) «Ըվըլթ տղաքը խոլոք էին» - այսի՞նքն – Հնում Ջավախքում հայտնի «ըվըլթ» բառը նշանակում է «առաջ»: Չնայած «տղաք» բառը ավելի նման է տղաներ բառին, այնուամենայնիվ Ջավախքում օգտագործվում է, որպես «երեխաներ»: «Խոլոք էին»-ը խելոք չէ, այլ նշանակում է համեստ էին: Ուստի՝ «Ըվըլթ տղաքը խոլոք էին» նշանակում է «Առաջ երեխաները համեստ էին»:

10) «Չամուռը» նշանակում է – ցեխ:

Հարցաշարը տեսեք Որքա՞ն լավ գիտեք Ջավախքի բարբառը



| Print |