Մեդիա
Ուսումնասիրություններում ներկայացված էթնիկ փոքրամասնությունների տրամադրվածությունը
Սազելին Ախալցիխեի լեռնային գյուղերից մեկն է: Բարձր լեռնային տարածքում ապրում է մոտ 100 հայ ընտանիք: Գյուղատնտեսությունից բացի, տեղացիների եկամուտի հիմնական աղբյուրը՝ Ռուսաստան աշխատելու գնացող տղամարդկանց աշխատավարձն է: Այս էկոնոմիկական կապը հանգամանքներից մեկն է, որի պատճառով հայ համայնքը Վրաստանի հյուսիսային հարևանի հանդեպ շատ ավելի սիրալի է, քան պետությունում բնակվող այլ ազգությունները:

Այն, որ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ տարբերվում է, այս մասին հաստատում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակահատվածներում անցկացված հետազոտությունները: Օրինակ, «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» վերջին հետազոտության համաձայն, Եվրումիությունում և Նատոյում անդամագրվելը հայ համայնքի մեծամասնության համար անընդունելի է: Կարևոր պատճառը այս դեպքում նույնպես ռուսական ֆակտորն է:

«Մեդիայի զարգացման հիմնադրամը» անցկացրեց հետազոտություն, որտեղ ուսումնասիրվել է Եվրոինտեգրման հարցերում փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների տրամադրվածությունը։ Պարզ երևում է փոքրամասնությունների տրամադրվածության վրա ռուսական մեդիայի ազդեցությունը։
Հետազոտությունը անցկացրել են 2018 թվականի Մայիսի 1-ից մինչև Նոյեմբերի 15-ը։ Պարզվեց, որ Սամցխե-Ջավախքի բնակչության տեղեկության հիմնական աղբյուրը ռոսական հեռուստաընկերություններն են։

«Հետազոտությունը ցույց տվեց Եվրո-ատլանտիկ ինտեգրացիայի հարցերում սահմանափակորեն բնակվող փոքրամասնությունների տեղեկատվության խնդիրը։ Դրա հետ միասին նաև ռուսական մեդիայի ուղիղ ազդեցությունը նրանց տրամադրվածության վրա։ Դրա համար նշանակալի է, որ տարածաշրջաններում մշակեն հարմարեցված մարտավարական կոմունիկացիայի գործող պլան»,- ասում է «Մեդիայի զարգացման հիմնադրամի» ղեկավար՝ Թամար Կինծուրաշվիլին։

Հետազոտողները ուսումնասիրեցին այն լրատվամիջոցները, որոնց հին արևմտյան տրամադրվածությությունը հանգեցնում է բորբոքման։ Նրանք 9 ամսվա ընթացքում, հետևում են ռուսական առաջին ալիքի և «Ռոսսիա 24»-ի գլխավոր տեղեկատվական հաղորդումներին։ Այս ընթացքում հեռուստաընկերություններից 407-ը հին արևմտյան կողմից են ուղղարկված:

Նրանում, որ Վրաստանում ապրող էթնիկ հայերը ռուսական լրատվամիջոցների ազդեցության տակ են, համաձայնվում է նաև հաշտության ու քաղաքային հավասարության հարցերի Վրաստանի պետական իշխանության հիմնարկը։ Իշխանությունում ասում են, որ բնակչության այն մասը, որը Վրաստանի մնացած քաղաքացիներից տարբերվող աշխարհահայացքներ ունի, կխոսի և ինտեգրացիայում կօգնի։

«Այն, որ տեղեկատվական աղբյուրներում սահմանափակ մուտք ունեն, սա որոշ չափով իր դերն է լրացնում։ Դրանից բացի, նրանք ունեն խնդիրներ պետական լեզվի հետ կապված, նրանց մոտ շատ աշխատելն է կարևոր, և գլխավորը, տեղեկություն հաղորդելը իրենց իսկ լեզվով։ Լայն մասշտաբներով անցկացվում են տեղեկատվական արշավներ, հանդիպումներ, սեմինարներ և տրենինգներ էթնիկ փոքրամասնությունների համար, որ նրանք ստանան հստակ և օբյեկտիվ տեղեկություն այն մասին, թե ինչ են ներկայացնում Եվրոպական արժեքները»,-
ասում է հաշտության և քաղաքային հավասարության հարցերում Վրաստանի պետական իշխանության քաղաքային հավասարության դեպարտամենտի ղեկավար՝ Թինա Ղողելիանին։

Քաղաքային բաժնում ասում են, որ պետական գերտեսչության փորձը բավարար չէ։ Նրանց կարծիքով ելքը էթնիկապես հայ բնակչության հետ շատ շփումն է, նրանց համար հասկանալի լեզվով տեղեկության առաջարկը, պետական լեզուն սովորելու մեջ նրանց աջակցելը և տնտեսապես օգնելը, ինչը ավելի հազվադեպ կհանգեցնի ընտանիքը թողնելուն և աշխատելու համար Ռուսաստան գնալուն։

| Print |