Առողջապահություն
23 պատգամավորի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իրանցի 23 պատգամավորի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում է Իրանի խորհրդարանի մամլո խոսնակը:

Վերջին տվյալներով, Իրանում կորոնավիրուսով վարակված է 1501 մարդ: Վարակից զոհվել է 66-ը մարդ:

Վերջին 24 ժամում, Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 119-ի, զոհվել է 38 մարդ, հիվանդանոցից դուրս է գրվել՝ 2652-ը:

Վարակի տարածումից մինչ օրս Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 80 270: Բացի այդ, վարակից ապաքինվել է 49 856 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհի մասշտաբով կորոնավիրուսով վարակված է 90 870 մարդ:
| Print |