Առողջապահություն
Ախալցիխեում գնտվող Իրանի քաղաքացու կորոնավիրուսի հետազոտության պատասխանը պատրաստ է


Իրանի քաղաքացու մոտ, ով գտնվում է Ախալցիխեի հիվանդանոցում, կորոնավիրուս չի հաստատվել: Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի բաժանմունքի ղեկավարի խոսքով, Լուգարի լաբորատորիայից ստացած պատասխանի համաձայն, տղամարդու մոտ COVID-19 վարակը չի հաստատվել: 

«Պաշտոնական պատասխանը ստացել ենք, քիչ հետո կուղղարկվի կլինիկա: Հետազոտության արդյունքը բացասական է: Սա Սամցխե-Ջավախքից կորոնավիրուսի առաջին հետազոտությունն էր»,- ասում է Նինո Զեդգինիձեն:

Հիվանդը մինչ այժմ մնում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: 

«Տեղեկություն ունեմ, որ չի հաստատվել, սակայն պաշտոնական զեկույց դեռ չենք ստացել, այդ իսկ պատճառով հիվանդը դեռևս այստեղ կմնա: Պատասխանները ստանալուց հետո, կտանք հարկադիր խորհրդատվություն, ինչպես պետք է վարվի և դուրս կգրենք»,- ասում է մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեն: 

Հատկանշական է, որ բժշկական հաստատության օգնությանը դիմել է մարտի 4-ին: Միջին հասակի տղամարդու մոտ նկատվում էր բարձր ջերմություն և կոկորդի ցավ: Հիվանդը Վրաստանի սահման մուտք է գործել փետրվարի 22-ին, այդ իսկ պատճառով կորոնավիրուսի ռիսկ կար:

Նախօրեին. 

Ախալցիխեի հիվանդանոց կորոնավիրուսի ախտանշաններով հիվանդ է գրանցվել


| Print |