Առողջապահություն
Գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են. վարակվածների թիվը հասնում է 1000-ի
Հուլիսի 13-ի` ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Դեռևս անփոփող է առողջացածների թիվը՝ 857: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5001 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 219 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 31 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
| Print |