Առողջապահություն
Չնայած իրավիճակի կայունացմանը՝ համաճարակը չի ավարտվել. Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, բնակիչներին հետաքրքրում է, թե արդյոք COVID-ի համաճարակը ավարտվել է, և կարող են վստահ լինել, թե սպասվում է COVID-ի նոր դեպքերի աճ և նոր ալիքների առաջացում։

Ըստ նրա, բնակիչները կարող են հանգիստ լինել, քանի որ պետությունը հոգ է տանում նրանց անվտանգության մասին, բայց միևնույն ժամանակ նրանք պետք է հիշեն, որ համաճարակը չի ավարտվել։

«Վերջին ամիսներին COVID-19-ի իրավիճակը կայունացել է ամբողջ աշխարհում, սակայն համաճարակը չի ավարտվել։ Աշխարհում օրական գրանցվում է COVID-19-ի 500-ից 700 հազար նոր դեպք և 1000-ից 2000 մահվան դեպք: Այս ֆոնին իրավիճակը բացառապես լավ է Վրաստանում, որտեղ օրական միջինում գրանցվում է COVID19-ի 100 նոր դեպք, իսկ մահերի թիվը կա՛մ ընդհանրապես չկա (0), կա՛մ միկ քանի դեպք է (1,2) գրանցվում»,- ասում է Ցերցվաձեն։

Նրա խոսքով, Վրաստանն առաջինն է տարածաշրջանում և աշխարհում առաջիններից մեկը, որը ներկայացրել և գործնականում կիրառել է «Paxlovid» հակավիրուսային նորագույն և ամենաարդյունավետ դեղամիջոցը։
| Print |