Առողջապահություն
5 հիվանդություն, որոնց պատճառով Վրաստանում ամենաշատ մարդիկ են մահացել
2023 թվականին Վրաստանում մահացել է 42,756 մարդ, ինչը 6,362-ով (13.0%-ով) պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

«Geostat»-ի տվյալներով՝ մահվան պատճառների թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները, որոնք կազմում են մահացածների 40 և 11.6 տոկոսը։

Մասնավորապես, 5 հիվանդություններ, որոնց պատճառով ամենաշատ մարդիկ են մահացել Վրաստանում 2023 թվականին, հետևյալն են.
  • Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ - 17,100
  • Կլինիկական և լաբորատոր հետազոտություններով հայտնաբերված ախտանիշներ, նշաններ և նորմայից շեղումներ - 10,355
  • Ուռուցքներ - 4,939
  • Շնչառական համակարգի հիվանդություններ - 3,214
  • Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ազդեցության որոշ հետևանքներ - 1,794
| Print |