Ընտրություններ
«Ես չգիտեի, հարևանս ասաց, որ այսօր ընտրություններ են»

Ճաճարակի գյուղի բնակիչները պատգամավորի թեկնածուից սպասում են գյուղատնտեսական խնդիրների լուծմանը: Նրանցից ոմանք նույնիսկ չգիտեին, որ ընտրություններն այսօր են։

Թիվ 17 ընտրատեղամաս եկած ընտրողները այս տարի առաջին անգամ քվեարկել են էլեկտրոնային եղանակով։ Նրանցից շատերն ասում են, որ ավանդական մեթոդի համեմատ քվեարկությունը շատ ավելի հեշտ է:

Ախալցիխեի քաղաքային խորհրդի ընտրություններն անցկացվում են «Վրացական երազանքի» պատգամավոր Զաալ Բերիձեի մահվան պատճառով։ Զաալ Բերիձեն քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2017 թվականի ընտրություններից հետո։

| Print |